Զավակներն իրենց ծեր մորը միայնակ ինքնաթիռ նստեցրին և անորոշ ուղղությամբ ուղարկեցին Կոլումբիա. Ահա, թե ինչպե՞ս դասավորվեց նրա կյանքը
Այս կինը 80 տարեկան է: Նրա երեք տղաներից մեկը նրան հանձնեց հայրենի Մեքսիկայից Կոլումբիա հասնելու տոմս:
Մտածելով, որ երկուսով են թռչելու, կինը նստեց ինքնաթիռ` չկասկածելով, որ իրեն լքել են:
Ժամանելով Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա` նա հասկացավ, որ տղան այդ կերպ ազատվեց իրենից: Մի քանի ժամ նա նստեց միջազգային օդանավակայանում մինչև որ կնոջը նկատեցին տեղի աշխատողները:
Կինը շատ հիվանդ էր և վերջին շրջանում գրեթե չէր քայլում, ինչը շատ էր հոգնեցրել նրա զավակներին, ովքեր չէին ցանկանում խնամել մորը:
Վերջապես կոլումբիական իշխանությունները իմացան այդ դժբախտ կնոջ պատմության մասին և նրան տեղավորեցին հիվանդանոցում: Բժիշկներտ կնոջ մոտ մի շարք հիվանդություններ ախտորոշեցին:
Ավելի ուշ կնոջը տեղափոխեցին ծերանոց, որտեղ մինչ օրս ապրում է հիվանդ կինը:
Կոլումբիայի կառավարությունը նրան այդ երկրում ապրելու թույլտվություն տվեց, անգամ փորձեց կապնվել կնոջ զավակների հետ, որոնք այդպես էլ չցանկացան վերադարձնել մորը և խնամել նրան:
Քանի որ կինն այլ հարազատներ չունի, Կոլումբիայի իշխանությունները ծրագրում են տարեց կնոջը քաղաքացիություն տալ: