Հղիության 14-րդ շաբաթում իր պտղին կորցրած մայրիկը որոշել է ցույց տալ այդպես էլ չծնված երեխայի լուսանկարներն ամբողջ աշխարհին, որպեսզի նրանք երբեք արհեստականորեն չընդհատեն իրենց փոքրիկի կյանքը (Ֆոտոշարք)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեր իսկ համար խնդրում ենք նյարդերից թույլ մարդկանց չշարունակել դիտումը, քանի որ առկա նկարները կարող են Ձեզ համար տհաճ լինել: Խնդրում ենք հաշվի առնել այս ամենը, նախքան առաջ շարժվելը:
Ողբերգություն ապրող մայրը պնդում է. Աբորտը դա սպանություն է:
Նա համացանցում կիսվել է իր այդպես էլ չծնված պտղի լուսանկարներով, որին կորցրել է հղիության 14-րդ շաբաթում: Նա ցանկանում է ընդգծել կարևոր մի հանգամանք՝ աբորտը հավասար է սպանության:
Հղի կինը, ով արգանդում կրում է երեխային, անկախ նրանից, թե որքան վաղ է հղիության շրջանը, սրտի տակ զգում է թանկագին կյանքի բաբախյուն, որը պետք է պահպանել ամեն գնով:
Ֆելիսա Քաշը և նրա ամուսինը անպտղության դեմ պայքարել են 13 տարի, քանի դեռ չէին ընդունել երեք աղջիկների: Դրանից հետո մի քանի տարիների ընթացքում Ֆելիսան ծնեց երկու տղա:
Այս տարի գարնանը նա հղի է երրորդ անգամ: Նա եռյակի է սպասում, սակայն հղիության վաղ շրջանում որոշակի բարդություններ առաջացան:
«Ես շատ բարդույթուններ ունեցա: Անգամ հիվանդանոցում հայտնվեցի արնահոսելով: Բժիշկները կատարեցին ուլտրաձայնային հետազոտություն և ասացին, որ երեխաներից մեկին մենք կորցրել ենք, իսկ մյուսը՝ առողջ է ու ուժեղ»,- պատմում է Ֆելիսան:
Շուտով պարզվում է, որ բժիշկները սխալվել են, քանի որ հաջորդ առավոտյան կնոջ մոտ դարձյալ արնահոսություն է սկսվում:
Ժապետ Փիսը ծնվել է հղիության 14-րդ շաբաթում: Երեխայի ծնողները մահածած նորածնի լուսանկարները հրապարակում են ֆեյսբուքում, որպեսզի մարդկանց ցույց տան, որ անգամ հղիության վաղ շրջաններում զարգացող պտուղը երեխա է, ոչ թե «բջիջների ու հյուսվածքների կույտ»:
«Մեր հրաշք երեխան անգամ հղիության այդ շրջանում զարմանալիորեն ձևավորված փոքրիկ էր՝ իր մատներով ու եղունգներով»,- ասում է հուսահատ մայրը՝ անկեղծորեն հավատալով, որ իր գրառումներն ու հրապարակումները կօգնեն հղի կանանց, ովքեր մտածում են աբորտ անելու մասին:
Նա բոլոր հղիներին հորդորում է լավ մտածել աբորտի դիմելուց առաջ: