26-ամյա աղջկան հեռացրել են աշխատանքից Ինստագրամում այս լուսանկարները հրապարակելուց հետո (Ֆոտոշարք)
26-ամյա մանկապարտեզի դայակը հեռացվել է աշխատանքից Ինստագրամում հրապարակած իր լուսանկարների պատճառով:
Վիկտորիա Դեմեշկինան, ով ապրում է Եկատերինբուրգում դարձել է սեփական լուսանկարների զոհը: Վերջերս Ինստագրամում նա կարճ շրջազգեստներով լուսանկարներ էր հրապարակել, որոնք իսկական պատուհաս էին դարձել նրա գլխին: Աղջիկը ստիպված էր ընտրություն կատարել աշխատանքի կամ լուսանկարների միջև:
Նա այդպես էլ չջնջեց իր լուսանկարները, բայց փոխարենը հեռացվեց աշխատանքից:
«Ես չեմ կարծում, որ վատ բան եմ անում: Իմ լուսանկարները շատ գեղեցիկ են, իսկ ամենակարևորը դրանցում ոչ մի ամոթալի բան չկա: Ես երբեք նման հագուստով աշխատանքի չեմ գնում: Ինձ համար շատ զարմանալի է նրանց պահվածքը»,- ասում է Վիկտորիան: