Հղի կինն այս լուսանկարը տեղադրեց համացանցում. 3 օր անց ոստիկանությունը ձերբակալեց նրան տեսնելով, թե ինչ կա նրա հետևում (Ֆոտո)
Հղիների լուսանկարներով այժմ ոչ ոքի չես զարմացնի: Դրանցով սոց.ցանցերում կիսվում են ինչպես հայտնիները, այնպես էլ սովորական քաղաքացիները: Առաջին հայացքից այս կնոջ հուզիչ լուսանկարը միաժամանակ հրեշավոր տարր էր պարունակում, որի պատճառով ոստիկանությունն անմիջապես ձրեբակալեց ապագա մայրիկին:
Պարզվում է 26-ամյա Նատաշա Կիրկլանդը Facebook-ում մի լաուսանկար էր հրապարակել, որի մեջ բացի իր հղիությունից, ֆիքսվել էր նաև հետևի ֆոնին գտնվող ներարկիչը և հերոինի համար նախատեսված գդալը, որի մեջ հղին թմրանյութ էր պատրաստում:
Նշյալ լուսանկարի հրապարակումից երեք օր անց, կնոջ դուռը զանգ տվեց ոստիկանությունը, որը նրան ձերբակալեց թմրանյութերի օգտագործման, վարկային քարտերով խարդախություն իրականացնելու մեղադրանքով:
Ձերբակալությունից հետո Նատաշան իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ իր հաշվեհամարը հաքերային հարձակման է ենթարկվել: Բացի այդ, նա հայտարարում է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ թմրանյութեր չի օգտագործում:
Ի լրումն այն բանի, որ կինը ոչ միայն հանցագործ է, այլև երեք երեխաների մայր, ով սպասում է չորրորդ երեխային: Նա թմրանյութերի օգտագործմամբ վտանգի է ենթարկել սեփական երեխաների կյանքը: Բարեբախտաբար նրան ձերբակալեցին և զրկեցին մայրական իրավունքներից:
Այս դաժան պատմությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մայրանալը դա պարզապես հղիության ընթացքում արված լուսանկարների հրապարակումը չէ սոց.ցանցերում, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն այլ մարդու կյանքի նկատմամբ: