Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները կարծր բանի հանդիպեցին. նրանք չէին էլ պատկերացնում, որ մի քանի միլիոն եվրո արժողությամբ գանձ են գտել (Ֆոտոշարք)
Իսպանիայի Անդալուզիա շրջանի հյուսիսում՝ Տոմարես քաղաքում, նոր ջրագիծ անցկացնելու ժամանակ ջրմուղագործները պատահմամբ հնագիտական գանձ գտան: 590 կգ ընդհանուր քաշով արծաթե մետաղադրամները լցված էին 19 անոթի մեջ, որոնք գրեթե անվնաս էին մնացել այդ ողջ ընթացքում:
-Հնագիտական գտածոյի արժեքն արդեն մի քանի միլիոն եվրո է գնահատվում,-հայտնել է Սևիլիայի հնագիտական թանգարանի ղեկավար Աննա Նավարրոն:
Դրանց տարիքը դեռևս հստակեցված չէ, բայց տատանվում է 3-4 դարերի միջև, ինչի մասին հուշում են մետաղադրամների վրայի Մաքսիմիան և Կոնստանտին I Մեծի պատկերները: