Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացելով դրա տուփը՝ կորցրեց խոսելու ունակությունը (Ֆոտոշարք)
Մարդկանց ամենաշատն անհայտությունն է վախեցնում: Հիմա դա լավ հայտնի է Ռոբի անունով ավստրալացի երիտասարդին:
Մի անգամ ծնողները նրան խնդրեցին ստուգել ջրաչափը, որը մի քանի տարի փակ էր:
Երբ Ռոբին բացեց կափարիչը, արկղում հայտնաբերածից լրջորեն վախեցավ։
Ֆանտաստիկ ֆիլմից ինչ-որ այլմոլորակային էակի նման մի բան շոկի ենթարկեց ամբողջ ընտանիքին: Բացի դրանից՝ արկղի շուրջը մշտապես ճանճեր կային:
Այն, ինչը հայտնաբերվեց ջրաչափի արկղի մեջ, շատ հազվագյուտ, բայց ոչ վնասակար մեղուների տեսակի՝ Tetragonula carbonaria-ի բույն էր:
Զարմանալի չէ, որ այս ընտանիքը չկարողացավ հասկանալ՝ ինչ է բնակություն հաստատել իրենց հարևանությամբ:
Tetragonula carbonaria-ն մանր մեղուների շատ հազվագյուտ տեսակ է, որոնք բոլորովին չեն խայթում:
Այնպես որ, ջրաչափի շուրջը թռչում էին ոչ թե ճանճեր, այլ այդ անվնաս մեղուները: