Այս փոքրիկն իր ճիչով արթնացրեց ծնողներին. սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց եղան
Բոլոր ծնողներն իրենց երեխաների մեջ փոքրիկ հրեշտակ են տեսնում: Բայց փոքրիկ Սելիյա Ռուպելն իր ծնողների համար իսկական պահապան հրեշտակ դարձավ, քանի որ նա փրկել է իր ընտանիքին մահից:
Մի գիշեր երիտասարդ ամուսիններ Կայլը և Մոնիկն արթնացան իրենց աղջկա ճչոցից:
«Սովորաբար մեր փոքրիկը շատ հանգիստ է քնում: Բայց այդ անգամ մեր աղջկա լացի ձայնը յուրահատուկ էր: Դա իսկական օգնության աղաղակ էր»,- հիշում է Մոնիկը:
Արթնանալով՝ մայրիկը միանգամից վազեց աղջկա սենյակ: Բայց դեռ միջանցքում նրա գլուխն այնպես պտտվեց, որ վայր ընկավ: Մոնիկը հավաքեց իր ուժերը և մի կերպ հասավ երեխայի սենյակ: Երբ մայրիկը գրկեց Սելիյային, փոքրիկն անմիջապես հետ տվեց…
Կայլը նույնպես վատ զգաց իրեն: Նա հասցրեց զանգել իր ծնողներին և սկսեց իրերը հավաքել, որպեսզի հեռանային տանից: Նրանք փորձում էին դուրս գալ տանից, բայց ուժասպառ եղան և չկարողացան հասնել դռանը…
Բարեբախտաբար, մեկ րոպե անց հասան տատիկն ու պապիկը․ նրանք հարևան տանն էին ապրում: Նրանք բացեցին դուռը և դուրս հանեցին իրենց երեխաներին և թոռնուհուն: Մի քանի րոպե անց եկավ նաև շտապ օգնությունը: