ԱՄՆ-ում վաճառվում է պատմության ամենաթանկ առանձնատունը․ ինչ տեսք ունի այն ներսից (Ֆոտոշարք)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող Բել Էյր թաղամասը համարվում է ամենաանվտանգ վայրը կյանքի համար։ Այն նախատեսված է միայն մեծ կարողություն ունեցող մարդկանց համար և պատահական չէ, որ հենց այստեղ է կառուցվել ու վաճառվում ԱՄՆ պատմության մեջ գոյություն ունեցող ամենաթանկարժեք առանձնատունը։ Այն վառավում է $250մլն-ով։
marketium.ru-ն գրում է, որ տունը կառուցել է բիզնեսմեն Բրյուս Մակովսկին, ով հավատացնում է, որ երջանիկ գնորդը կստանա ավելին, քան պարզապես բնակավայր։
Տունը զբաղեցնում է 3500մ2 տարածք, այն 12 ննջասենյակ, 22 լոգարան, 3 խոհանոց, 6 բար, ուղղաթիռի տարածք ուղղաթիռով, 2 գինու լցված մառան, սպորտ դահլիճ, սպա կենտրոն, ռետրո մեքենաների հավաքածու և 7 հոգուց բաղկացած սպասավորների խումբ ունի, որոնք 2 տարիների ընթացքում ապահովվելու են տան տիրոջ բարեկեցությունը։
Բիզնեսմենը կարծում է, որ տունն այն վայրն է, որտեղ պետք է միշտ երջանկությամբ վերադառնալ, իսկ իր ստեղծած շքեղ առանձնատանը կարող է մի քանի մեծ ընտանիք միաժամանակ բնակվել։