Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Video

Աստղագուշակ հունվարի 7-ի համար

Խոյ. Բարենպաստ օր է ամենատարբեր տեսակի շփումների համար: Ձեզ կհաջողվի ոչ միայն լեզու գտնել շրջապատի հետ, այլև՝ նրանց աջակցությունը ստանալ: Օրը բարենպաստ է նաև համատեղ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Բեղմնավոր համագործակցությունը կարող է ծառայողական սիրավեպի սկիզբը դնել:

Դուք ձեր առջև նոր նպատակներ եք դնում, կառուցում պլաններ և վերանայում եք գերակայությունները: Օրվա իրադարձությունները կհուշեն, թե որ ուղղությամբ պետք ջանքեր թափել, որպեսզի լավագույն արդյունքների հասնել: Հաճելի կանցնել ուղևորությունները:

Ցուլ. Օրը ձեզ հնարավորություն տալիս դրսևորել ձեր լավագույն որակները: Դուք շանս ունեք վաղուց ձեզ համար հետաքրքիր մարդու համակրանքը նվաճելու, կամ էլ՝ գտնել նոր երկրպագուներ: Օրը հարմար է իրաբավանական հարցեր լուծելու, իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ շփումներ ունենալու համար: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ:

Հարմար օր է ուղևորությունների համար, այդ թվում և՝ արտերկրյա, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շփումների, էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ այցելելու, էթնիկ ոճի իրեր գնելու համար:

Երկվորյակներ. Այսօր գործեք վճռական՝ դա կլինի հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը: Որքան էլ որ պահերով անբարենպաստ թվա ստեղծված իրավիճակը, չհանձնվեք՝ խնդիրները լուծելու ձևերը միևնույն է՝ կգտնվեն, դրա հետ մեկտեղ էլ, ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Անձնական հարաբերություններում ոչ միայն կարելի է, այլև՝ անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել:

Օրվա ընթացքում ամեն կերպ խուսափեք գերհոգնածությունից՝ այն կարող է խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին նոր հրապույրներ և հետաքրքրություններ են սպասում:

Խեցգետին. Հաջող և խոստումնալից օր է, իսկ դուք էլ հիանալի կարգավորում եք բոլոր այն գործերը, ինչին ձեռնամուխ եք լինում: Կարելի է նոր, այդ թվում և բարդ գործեր ձեռնարկել՝ անհաջողություններից չվախենաք: Լավ են անցնում բանակցությունները, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ:

Մտերիմների հետ հեշտությամբ եք լեզու գտնում, և անգամ այն դեպքերում, երբ քննարկման առարկա են դառնում հակասական ու տհաճ հարցեր, միևնույն է՝ վեճեր չեն առաջանում: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Առյուծ. Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից կօգնի խուսափել մանրուքները նկատելու ձեր ունակությունը՝ անգամ այնպիսի մանրուքները, որոնք շրջապատին բոլորովին անէական են թվում, իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ: Ցանկալի չէ գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ, քննարկել գործնական պլաններ՝ վտանգ կա, որ դրանք կիրականացեն առանց ձեր մասնակցության: Խոշոր նախագծերի ավելի լավ է մոտ չգալ, սահմանափակվելով ընթացիկ խնդիրների լուծմամբ: Դուք դժվարությամբ եք ճիշտ կարծիք կազմում շրջապատի մասին, այնպես որ նոր ծանոթությունները դժվար թե հաջողված լինեն:

Կույս. Հիանալի օր է բանակցությունների և ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Կարելի է տեսակցություններ նշանակել այնպիսի մարդկանց հետ, ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Ցանկալի է հասարակական կյանքում և բարեգործական միջոցառումներում ձեր ակտիվ մասնակցությունը: Դուք նաև շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը և ստանալ նրանց աջակցությունը:

Հարմար օր է փորձի փոխանակման, ուրիշների գաղափարները քննարկելու, կոնֆերանսներում և սեմինարներում մասնակցելու համար: Բաց մի թողեք ինչ-որ նոր բան սովորելու, մտահորիզոնն ընդլայնելու հնարավորությունը:

Կշեռք. Այսօր ձեզ չեն վախեցնում ոչ’ դժվարությունները, ոչ էլ խոչընդոտները, և դուք դրանք հեշտությամբ հաղթահարում եք նպատակին հասնելու ճանապարհին: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել մոտ ապագայում: Դուք ոչ միայն հիանալի կարգավորում եք սեփական գործերը, այլև՝ հաճույքով օգնում շրջապատին: Օրը հարմար է գնումների համար, ընդ որում դուք ոչ միայն իրեր ձեռք կբերեք ձեզ համար, այլև՝ մտերիմների, քանի որ այսօր ձեզ ճաշակը ձեզ չի դավաճանում, և ընտրության մեջ էլ հաստատ չեք սխալվի: Օրը լի է անակնկալներով, հիմնականում՝ հաճելի:

Կարիճ. Այսօր լուրջ խնդիրները կարող են ծագել այն բանից, որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով և սեփական կարծիքով, բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը: Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն և երկարատև, եթե դուք նրբանկատ և ուշադիր չլինեք:

Անբարենպաստ օր է ուսման համար, նոր տեղեկատվությունը վատ է յուրացվում, դուք դժվարությամբ եք կարողանում վերլուծել ստացված տեղեկությունները: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը, իսկ եթե այդտեղ գտնվել այնուամենայնիվ անհրաժեշտ է՝ հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:

Աղեղնավոր. Հաճելի և հանգիստ օր է, որը ձեր առջև բացում է հետաքրքիր հեռանկարներ: Ձեր գլխավոր խնդիրն է լինելու նկատել դրանք և բաց չթողնել շանսերը: Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը, ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր եռանդին, այլ այն բանին, թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղորդել խաղաղ հունով: Ձեր հաջողությունները բարձրացնում են ինքնագնահատականը և համապատասխանաբար էլ՝ տրամադրությունը:

Օրը հարմար է առկա խնդիրների շուրջ հանգիստ վիճակում մտորելու համար՝ դուք հաստատ կգտնեք դրանց լուծման տարբերակները:

Այծեղջյուր. Դուք լի եք կենսական եռանդով, որը ոչ միշտ է հաջողվում ուղղորդել խաղաղ հունով: Նյարդային լարվածությունը շատ բարձր է, իսկ ձեր գործունեությունն էլ՝ փոքր-ինչ քաոսային: Ինչ-որ լուրջ հաջողությունների հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե ձեր գործողությունները վերահսկի որևէ խելամիտ ու փորձառու մարդ:

Վատ օր չէ ֆինանսական առումով՝ հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառված նաև հին պարտքերի վերադարձ: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, անշարժ գույք ձեռք բերելու, բնակավայրը կամ աշխատանքը փոխելու համար:

Ջրհոս. Գերազանց օր է հրապարակային ելույթների, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ կհաջողվի նվաճել նոր ծանոթների համակրանքը, հեշտության կհաստատեք նոր և հետաքրքիր կապեր, որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն; Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք: Օրը բարենպաստ է ձեռագործության, խոհարարական փորձարարությունների համար: Տան գործերը ձեզ այսօր ձանձրալի չեն թվա:

Ձկներ. Սա ամենաթեթև և հաջող օրերից չէ, սակայն նաև այն չի նշանավորվի լուրջ խնդիրներով: Ստիպված եք լինելու զբաղվել մի քանի գործով միանգամից, ընդ որում, քանի որ դրանք բոլորն էլ ուշադրություն և կենտրոնացվածություն են պահանջում, որոշ ժամանակ անց, դրանք գլուխ բերելուց հետո, ուղղակի ուժասպառ կլինեք: Ամենաբարենպաստ օրը չէ նաև գործնական բանակցությունների համար՝ ձեզ համար դժվար է լինելու ընտրել խոսակցության ճիշտ տոնայնությունը, ընդհանուր հայտարարի գալ: Ցանկալի չէ գործարքներ կնքել, որոնք կապված են անշարժ գույքի և ցանկացած տեսակի խոշոր ունեցվածքի հետ: