Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Video

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՀԱՄԱՐ

Խոյ․ Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ, որոնք, բարեբախտաբար, լուրջ հետևանքներ չեն ունենա: Փորձեք հանգստություն պահպանել: Հույզերին տուրք մի տվեք, սադրանքների մի ենթարկվեք: Միայն այդ դեպքում սխալներ թույլ չեք տա և կկարողանաք խուսափել ֆինանսական կորուստներից:

Ուղևորություններ ծրագրեք միայն օրվա առաջին կեսին: Երեկոն հարմար է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, մերսումների համար: Փորձեք լիցքաթափվել, կարող եք զբաղվել յոգայով:

Ցուլ․ Օրվա առաջին կեսին հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ, սակայն ընթացքում ամեն բան կհարթվի, դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր են անսպասելի այցելություններ, ուրախ կլինեք հյուրընկալել բոլոր նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք:

Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ բնույթի անակնկալներ: Կիարականանան այն նպատակները , որոնք արդեն անիրագործելի էիք համարում: Սիրահարված Ցուլերը լավ ժամանակ կանցկացնեն սիրելիների ընկերակցությամբ: Հրաշալի օր է ընտանեկան, նաև ընկերական հարաբերություններն ամրապնդելու համար:

Երկվորյակներ․ Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ դժվարություններ, որոնք կհաջողվի հաղթահարել մտերիմների աջակցության շնորհիվ: Հաջողության կհասնեք այն գործում, որին մեծ նշանակություն եք տալիս: Լուրջ հաղթանակ տանելու հավանականությունը մեծ է: Հրաշալի օր է մտերիմ մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու համար:

Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր բարձր տրամադրություն կունենան, հաջող գնումներ կկատարեն:

Խեցգետին․ Բարեհաջող օր է սպասվում: Որքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, միևնույն է այսօր կհաջողվի դրանք իրագործել: Այդ հարցում կաջակցեն ոչ միայն աստղերը, այլ նաև մտերիմները, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին են: Կենսական ներուժը բարձր է, լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա:

Այսօր հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, լեզու կգտնեք բոլոր նրանց հետ, ում հանդեպ համակրանք չեք տածում: Շատերը ձեր խորհրդի կարիքը կզգան, և պատահական չէ, քանզի ամենաբարդ իրավիճակներում էլ կարողանում եք հանգստություն պահպանել և ճիշտ եզրակացության հանգել:

Առյուծ․ Կարող եք կարևոր և մեծամասշտաբ գործեր ձեռնարկել, սակայն պատրաստ եղեք, որ դրանց իրականացման ճանապարհին մի շարք դժվարություններ կծագեն: Օրվա անհաջողություններից չեք հուսահատվի և շատ շուտով ցանկալի արդյունքների կհասնեք:

Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ հանդիպումներ մարդկանց հետ, ում ընկերակցությունից կնախընտրեիք խուսափել: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ինքնազգացողությունը փոքչ-ինչ կվատանա: Անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն կզգաք:

Կույս․ Բարդ օր է սպասվում: Թեև դժվարություններին պատրաստ եք, սակայն հնարավոր են նաև տհաճ անակնկալներ, որոնց պատճառով անելանելի իրավիճակում կհայտնվեք: Որոշ գումարային կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կարող են խորը հիասթափություն ապրել:

Այսօր չափազանց անհամբեր եք և դյուրագրգիռ, հաճախ չեք կարողանա վերահսկել ինքներդ ձեզ, ինչը մտերիմների հետ վեճերի կհանգեցնի: Հիշաչար չեք և արագ մոռացության եք տալիս տհաճ խոսակցությունները, մինչդեռ, նույնը չի կարելի ասել ձեզ շրջապատող մարդկանց մասին:

Կշեռք․ Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Շատ բան կհասցնեք, անգամ եթե ստիպված լինեք զբաղվել ձեզ համար բոլորովին անծանոթ գործերով: Այսօր նորն արագա եք ընկալում, և բոլորին զարմացնում ձեր հաջողություններով:

Երեկոյան փորձեք սահմանափակել կանանց հետ շփումները:Վերջիններիս հետ լեզու գտնել չի ստացվի, իսկ դատարկ խոսակցությունները ոչ մի արդյունք չեն տա: Եղանակային փոփոխությունների հանդեպ գերզգայուն, նաև սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապող Կշեռքների ինքնազգացողությունը կվատանա:

Կարիճ․ Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Բոլոր հարցերում զգուշավոր և շրջահայաց եղեք: Տարեց մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Նրանց փորձն ու խորհուրդները ձեզ միանշանակ պետք կգան, իսկ անցյալի պատմությունները՝ կօգնեն փոխել ներկա իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը:

Կարող եք նախապես ծրագրած ուղևորությունների մեկնել, իսկ անսպասելի առաջարկներից ցանկալի է հրաժարվել: Տանն անցկացրած ժամանակը թույլ կտա վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան կարող եք նոր ծրագրեր կազմել: Գաղափարներ կծնվեն, որոնք շատ շուտով կիրագործեք:

Աղեղնավոր․ Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ, հանդիպումներ մարդկանց հետ, ում վերջերս շատ եք կարոտել: Մտերիմների հետ շփումներում միանգամայն անկեղծ եք, ինչը բարձր կգնահատվի: Հարմար օր է նոր ծանոթությունների, սիրային հանդիպումների համար, կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել, ամեն դեպքում՝ իրադարձությունների զարգացումը կգոհացնի:

Օրվա երկրորդ կեսին առավել գործնական կտրամադրվեք: Կզբաղվեք կենտրոնացում պահանջող մի շարք կարևոր գործերով: Կարող եք լուծել որոշ ֆինանսական հարցեր, խոշոր գնումներ կատարել:

Այծեղջյուր․ Լարված օր է սպասվում, սակայն հաճելի իրադարձություններ այնուամենայնիվ կլինեն: Դրական եք տրամադրված: Անգամ, եթե ստիպված եք հրաժարվել որոշ ծրագրերից և սեփական շահերից, միևնույն է՝ չեք ընկճվի, նամանավանդ, որ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում:

Մտերիմների հետ վեճերից խուսափել չի ստացվի: Կփորձեք հնարավորինս նրբանկատ և զուսպ լինել, սակայն հարաբերությունները հարթել չի հաջողվի: Ձեր որոշ մեկնաբանություններ ոմանց համար կարող են վիրավորական լինել:

Ջրհոս․ Օրվա առաջին կեսը կդասավորվի հանգիստ և հաճելի: Հարմար ժամանակահատված է տրամադրություն բարձրացնող հետաքրքիր գործերի և հանդիպումների համար: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային մարզումները, ֆիզիկական աշխատանքը, զբոսանքներն այսօր չեն ձանձրացնի:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Թեև հաջողության հասնելու նոր հնարավորություններ կստեղծվեն, սակայն գործելու համար՝ բավարար ինքնավստահություն և վճռականություն չեք ունենա: Կթերագնահատեք սեփական հնարավորությունները, ինքնաքննադատությամբ կզբաղվեք, կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Նման պահերին մտերիմների աջակցությունը ճիշտ տեղին կլինի:

Ձկներ․ Շատ հաճելի օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա:Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Համոզված եղեք, բոլոր գործերում աստղերը ձեր կողմից են:

Նշանի շատ ներկայացուցիչներ անհանգստացնող խնդիրներին վերջնական լուծումներ տալու հնարավորություն կունենան, կստանան իրենց հուզող հարցերի պատասխաները: Կարևոր է չթուլանալ և նպատակասլացություն դրսևորել: Երեկոյան հնարավոր են դժվարություններ, որոնց հաղթահարման համար կենտրոնացում կպահանջվի: