Հորմոնային խախտումների նշաններ, որոնք գրեթե բոլորն անտեսում են
Հորմոնները մեր կյանքի կարևորագույն մասն են կազմում, սակայն մենք նրանց մասին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ մոտ խմդիրներ են առաջանում:Հորմոնները կարող են լրջորեն իրենց մասին հիշեցնել, երբ մտնում ենք ձեր կյանքի համապատասխան կարևոր շրջան: Այս ամենից խուսափելու համար կարևոր է իմանալ հորմոնային խախտումների մասին: Ներկայացնում ենք խնդիրներ, որոնք թվում են մեր կյանքի անբաժան մասը, սակայն իրականում վկայում են, որ հորմոնների հետ մի բան այն չէ:
1. Խրոնիկական հոգնածություն: Հոգնածություն զգալը նորմալ երևույթ է , սակայն, եթե այդ զգացողությունը ձեզ չի լքում, ամենայն հավանակնությամբ, դուք պրոգեստերոն հորմոնի ավելցուկ ունեք:
2. Անքնություն: Այս դեպքում գործ ունենք պրոգեստերոն հորմոնի պակասուրդի հետ:
3. Պզուկների առկայություն: Հաճախ դրանք նորմալ երևույթ են, սակայն մշտական առկայությունը վկայում է անդրոգեն հորմոնի խնդիրների մասին:
4. Ստամոքսի ցավ: Այս հիվանդության համար բազմաթիվ պատճառներ կարող են լինել, սակայն բացառված չեն նաև հորմոնային խախտումները:
5. Գլխացավեր: Սա էլ խոսում է էստրոգենի ցածր լինելու մասին:
6. Խնդիրներ հիշողության հետ: Էստրոգենի և պրոգեստերոնի խախտումները կարող են առաջացնել խնդիրներ հիշողության հետ:
7. Կրծքի չափի փոփոխություն, որը ևս կախված է էստրոգենի չափաքանակի հետ:
8. Տրամադրության անկում: Դոպամին և սերտոնանին հորմոնների խախտումներով էլ հաճախ կարող է առաջանալ դեպրեսիոն տրամադրություն:
9. Ախորժակի ավելացում: Հաճախ էստրոգենի անկման ժամանակ ավելանում է լեպտին հորմոնը, որն էլ պատասխանատու է քաղցի համար:
10. Լիբիդոյի ցածր մակարդակ: Եթե սեռական կյանքի նկատմամբ ձեր հետաքրքրությունը պակասել է, ապա դա կարող է կախված լինել տեստոստերոնի մակարդակի հետ: