Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել՝ կապված տնտեսության, բժշկության և տեխնոլոգիաների զարգացման հետ։
Մասնավորապես, նա հանձնարարել է նոր մասնագիտությունների ատլասում ներառել պաշտպանության և անվտանգության ոլորտին վերաբերող մասնագիտությունները, ինչպես նաև պայմաններ ստեղծել տնտեսության պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով մասնագետների կարիքներն ապահովելու համար՝ ներգրավելով նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից վետերաններին։
Պուտինը հանձնարարել է նաև ընդլայնել հյուսվածքների արագացված վերականգնման տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև մեծացնել արհեստական բանականության օգտագործումը բժշկական ռենտգենյան և համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների վերլուծության մեջ։
Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել Ռուսաստանում տվյալների մշակման կենտրոնների համար նախատեսված ընկղմային հովացման համակարգերի արտադրությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ