Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
Օրյոլի մարզի ձեռնարկության ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով ութ մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։
Նրա խոսքով՝ տուժածները դիմել են բժշկական օգնության։ Վնասվածքները հիմնականում կապված են բեկորների և շինությունների փլուզման հետ։
Մարզպետը նշել է, որ հարվածից հետո ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը գրեթե ամբողջությամբ մարվել է, և սկսվել են փլատակների մաքրման աշխատանքները։ Հատուկ ծառայությունները պատրաստվում են շարունակել աշխատանքները վնասված օբյեկտում։
Հարվածի հետևանքով վնասվել են նաև հարակից շենքերը։ Կոտրված պատուհանների վերաբերյալ ստացվել է վեց ահազանգ։
Կլիչկովը հերքել է նաև քիմիական վտանգի մասին տեղեկությունները՝ քիմիական հետևանքների վերաբերյալ տարածվող հաղորդագրություններն անվանելով անհեթեթություն։
Հետևեք մեզ՝ այստեղ