Ինչպե՞ս երկարացնել թարթիչները տնային պայմաններում
Գերչակի յուղն արդյունավետ է թարթիչների աճի և ընդհանուր ամրացման համար: Այն պետք է քսել թարթիչների ծայրերին և 15 րոպե հետո լվանալ: Գերչակի յուղը կարելի է նաև հավասար չափաբաժնով համադրել այլ յուղերի՝ ձիթապտղի, կռատուկի, Е վիտամինի յուղային լուծույթի, ալոեի եթերի հետ:
Քսուք գազարի հյութով
Դրա պատրաստման համար ևս ձիթապտղի յուղ է պետք: Չափաբաժինները նույնն են: Ստացված խառնուրդը բամբակի փայտիկով քսեք փակ աչքերի կոպերին: Խուսափեք լորձաթաղանթի վրա ընկնելուց:
Երիցուկի եփուկ
Հանգստացնում է կոպերի մաշկը դիմակներից և յուղային կոմպրեսներից հետո, զուգահեռ օգնում է թարթիչների աճին: Պետք է 2 ճաշի գդալ երիցուկի ծաղիկները թրմել, թրջոցը աչքերին դնել 20 րոպե:
Աչքերի մարզանք
Օրական մեկ անգամ աչքերով գրեք այբուբենը՝ օդում տառեր պատկերելով
2 րոպե արագ թարթեք աչքերը
5 րոպե հեռուն նայեք (պատուհանից), հետո ձեր քթին