Դդումի զարմանահրաշ օգտակար հատկությունները թույլ են տալիս օգտագործել այն որպես դեղամիջոց
Դդումն իր օգտակար հատկությունների շնորհիվ առողջապահների ուշադրության կենտրոնում է: Այն խորհուրդ է տրվում ներառել ինչպես մանկահասակ երեխաների կերակրացանկում, այնպես էլ բոլոր տարիքային խմբերի, քանի որ օժտված է բացառիկ օգտակարությամբ:
Դդմի պտղամիսը և սերմերը գլիստոգոնային հատկություն ունեն՝ պարունակվող բուսական յուղերի, ֆիտոստերինի, օրգանական թթուների, ինչպես նաև A, C և B խմբի վիտամինների շնորհիվ: Դդմի սերմերը, իհարկե, իրենց արդյունավետությամբ զիջում են գլիստոգոնային դեղամիջոցներին, բայց ունեն մի անվիճելի առավելություն՝ օրգանիզմի վրա բացարձակապես բացասական ազդեցություն չեն թողնում: Դրա միջոցով կարող են բուժվել երեխաները, հղի կանայք և լյարդի հետ խնդիրներ ունեցող մարդիկ:
Դդմի վառ գույնը պայմանավորված է կարոտինային պարունակությամբ, որն օրգանիզմում վերածվում է A վիտամինի, որը նպաստում է մաշկի հարթեցմանը, մազերի փայլին, տեսողության բարելավվմանը:
Այն պարունակում է հակասթրեսային և դիմադրողականությունն ամրացնող միկրոէլեմենտներ, որոնք թույլ չեն տալիս հիվանդանալ:
Մասնագետները հաստատել են, որ դդումն ունի հակադեպրեսիոն հատկություն. այն միայն վիզուալ առումով օգնում է ազատվել դեպրեսիայից, իսկ նրան նայելը՝ շնորհիվ գույնի ու գծերի, ազատում է աչքերի լարվածությունից:
Դդումը խորհուրդ է տրվում ուտել ընդդեմ գիրության: Նրանում առկա օգտակար տարրերն օգնում են ազատվել ճարպերից: Պարզապես ձեր ամենօրյա սննդացանկում ներառեք դդում և կնիհարեք առանց դժվարությունների:
Նյութի աղբյուր՝ https://hayinfo.net/hetaqrqir/%D5%A4%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A6%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B0%D6%80%D5%A1%D5%B7-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5/