Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կանանց
Ինչո՞ւ երբեմն մենք ստիպում ենք տղամարդկանց ամիսներով համբույրի սպասել, իսկ մյուսների հետ պատրաստ ենք անկողին մտնել հենց երկրորդ ժամադրությանը:
Պատասխանը պարզ է. բանն այն է, որ կան այնպիսի տղամարդիկ… Դժվար է բացատրել, բայց նրանք գրավում են և ստիպում են ենթարկվել, իհարկե ենթագիտակցական մակարդակի վրա: Նրանց անհնար է մերժել կամ դիմադրել: Ցանկություն էլ չկա:
Եվ այսպես, ի՞նչն է գրգռում կանանց, «միացնում» լիբիդոն և ստիպում տրվել տղամարդուն: Ահա տղամարդու վարքի 5 տեսակ.
1. Նպատակաուղղվածություն: Այլ կերպ ասած՝ աղջկան ամեն կերպ հասնելու ցանկություն: Եթե խոստացել է զանգահարել կեսօրին, ուրեմն զանգահարում է, ինչ էլ պատահի: Դա հարգանքի և խորը նվիրվածության նշան է, որը ցանկացած կին գնահատում է:
2. Ոչ շինծու հետաքրքրվածություն: Ցանկություն իմանալ կնոջ մասին, հարցեր, զրույցներ. դու տեսնում ես, թե որքան կարևոր ես նրա համար, իսկ նա հասկանում է, թե որքան ընդհանուր բան ունեք:
3. Հաճոյախոսություններ: Դա իսկապես հեշտ է, եթե տղամարդը տարված է. նա պարզապես գովում է այն, ինչ իրեն դուր է գալիս: Իզուր չեն ասում, որ կանայք սիրում են ականջներով:
4. Ուշադրություն և խաթրաշահություն: Միայն չափի մեջ, թե չէ դա արդեն կնմանվի քծնանքի: Բայց երբ տղամարդը հետաքրքրվում է կնոջ հետաքրքրություններով և նախասիրություններով, ցույց է տալիս, որ դա կարևոր է իր համար, իսկ դա այնքան հաճելի է:
5. Սիրախաղ: Պարտադիր չէ անընդհատ ակնարկել սեքսի մասին: Ժպտալ, ուղղել մազերը, թեթևակի գրկել, ինչ-որ բան շշնջալ ականջին, բռնել ձեռքը: Թեթև հպումները դուր են գալիս կանանց, հավատացեք: