«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ Վարդևանյան
«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, մեկ միլիարդ դրամ գրավը ո՞րն է, ինչի՞ հիման վրա է այդ գումարը առաջարկվում։ Աբսուրդային է նաև վարչական հսկողությունը՝ էլեկտրոնային սարքով։ Բացակայելու արգելք կիրառելը ներկայացուցչական մանդատ ունեցող անձի նկատմամբ, որ խորհրդարանական դիվանագիտության գործընթացում չներառվի՞»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով նիստում հանրային մեղադրողի առաջարկի մասով իր տարակուսանքն արտահայտեց պաշտպան Արամ Վարդևանյանը։