Ինչու են կանայք տնքում. հարցը միայն հաճույքը չէ (մեծերի համար)
Շատերը սեքսի ժամանակ արձակած ձայները համարում եn ֆիզիկական հաճույքի նշան, բայց դա ոչ միշտ է իրական:
Կոպուլյատիվ վոկալիզացիան (սեռական ակտի ժամանակ մարդու արձակած ձայները) ուսումնասիրեցին գիտնականներ Գեյլ Բրյուերը՝ Կենտրոնական Լանքաշիրի համալսարանից, և Քոլին Հենդրին՝ Լիդսի համալսարանից: Նրանք հարցում կատարեցին 18-48 տարեկան կանանց շրջանում՝ պարզելու համար նրանց ձայների պատճառները:
Հարցվածների մոտ 87%-ը խոստովանեց, որ սեքսի ժամանակ ձայներ էր արձակում զուգընկերոջ ինքնագնահատականը բարձրացնելու համար: Մասնակիցների մեծ մասը հաստատեց, որ բացականչություններ էր անում տղամարդու օրգազմը մոտեցնելու համար: Այլ պատճառների թվում նրանք նշեցին ձանձրույթը, հոգնածությունը գործընթացից, մարմնական անհարմարությունը: