Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
Politics

Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես փոքր և միջին պետությունների համար արտաքին քաղաքականությունը գոյաբանական նշանակություն ունեցող ուղղություն է, և որոշակիորեն դրա արդյունավետությունից է կախված պետության անվտանգությունը, տնտեսական զարգացումը, քաղաքական կայունությունը և նույնիսկ պետականության երկարաժամկետ կենսունակությունը։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող երկրները կարողացել են հաջողել, երբ կարողացել են վարել ճկուն, հավասարակշռված և հաշվենկատ քաղաքականություն՝ միաժամանակ աշխատելով տարբեր ուժային բևեռների հետ և խուսափելով դրանց միջև հակադրության առաջնագիծ դառնալուց։

Հայաստանը գտնվում է հենց այդպիսի միջավայրում։ Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասը աշխարհի այն տարածաշրջաններից է, որտեղ հատվում են բազմաթիվ ռազմավարական շահեր։ Այստեղ առկա են Ռուսաստանի, Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև աճող դերակատարություն ունեցող Չինաստանի հետաքրքրությունները։ Նման պայմաններում ցանկացած պետության համար առաջնային խնդիր է դառնում ոչ թե այս կամ այն ուժի շահերի սպասարկումը, այլ սեփական ազգային շահերի պաշտպանությունը՝ այնպես, որ արտաքին դերակատարների միջև մրցակցությունը չվերածվի սեփական պետության համար ճակատագրական սպառնալիքի։ Միջազգային հարաբերությունների պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս, թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել մեծ տերությունների հակադրության կիզակետում հայտնվելը։

Այս առումով հատկապես ուսանելի է Ուկրաինայի օրինակը։ Անկախ այն հանգամանքից, թե տարբեր կողմերը ինչպիսի մեկնաբանություններ են տալիս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ակնհայտ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող հակադրության պայմաններում հենց Ուկրաինան է դարձել հիմնական մարտադաշտը։ Արդյունքում երկիրը կրել է ահռելի մարդկային, տնտեսական և ենթակառուցվածքային կորուստներ, իսկ հետպատերազմյան վերականգնման համար, ըստ բազմաթիվ գնահատականների, կպահանջվի տասնամյակներ և հսկայական ֆինանսական միջոցներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբ փոքր կամ միջին պետությունը հայտնվում է խոշոր աշխարհաքաղաքական բախման կենտրոնում, ամենամեծ գինը վճարում է հենց այդ պետությունը։

Հարավային Կովկասի մյուս օրինակներից առանձնահատուկ ուշադրության է արժանի Վրաստանը։ 2008 թվականի պատերազմը դարձավ լուրջ փորձություն այդ երկրի համար։ Սակայն հետագա տարիներին վրացական քաղաքական վերնախավը, անկախ ներքաղաքական պայքարներից և իշխանափոխություններից, փորձեց ձևավորել այնպիսի քաղաքական գիծ, որը թույլ կտար խուսափել նոր լայնամասշտաբ հակադրություններից։ Վրաստանը շարունակեց եվրոպական ինտեգրման ուղին, պահպանեց արևմտյան ուղղվածությունը, սակայն միաժամանակ զգուշավորություն ցուցաբերեց այնպիսի քայլերի նկատմամբ, որոնք կարող էին երկիրը կրկին վերածել աշխարհաքաղաքական բախումների առաջնագծի։ Իհարկե, Վրաստանի փորձը ևս ունի իր սահմանափակումները և բոլորովին իդեալական չէ, սակայն այն ցույց է տալիս, որ նույնիսկ բարդ իրավիճակներում պետությունները կարող են փորձել նվազեցնել հակադրությունների ռիսկերը և առաջնահերթ դարձնել սեփական կայունությունը։

Հայաստանի պարագայում արտաքին քաղաքականության բարդությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլև անվտանգության, տնտեսության, տրանսպորտային հաղորդակցությունների և տարածաշրջանային հակամարտությունների առանձնահատկություններով։ Տարիներ շարունակ Երևանը փորձել է վարել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտար համագործակցել տարբեր ուժային կենտրոնների հետ՝ չհայտնվելով նրանցից որևէ մեկի հետ բացահայտ հակադրության մեջ։ Այս մոտեցման կարևոր օրինակներից մեկը եղավ այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը կանգնած էր Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության միջև ընտրության առաջ։ Այդ փուլում իրավիճակն իսկապես չափազանց բարդ էր։ Մի կողմից՝ Հայաստանը տարիներ շարունակ բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ և զգալի աշխատանք էր կատարել եվրոպական ուղղությամբ։ Մյուս կողմից էլ՝ առկա էին անվտանգության, տնտեսական և ռազմավարական այնպիսի գործոններ, որոնք Երևանի համար դժվարացնում էին Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն նախագծերից դուրս մնալը։ Արդյունքում Հայաստանը որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միևնույն ժամանակ չխզեց հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Այս օրինակը հաճախ ներկայացվում է որպես արտաքին քաղաքական ճկունության դրսևորում, քանի որ հայկական կողմը կարողացավ խուսափել «կամ-կամ» տրամաբանությունից և ձևավորել «և-և» մոտեցումը։ Այսինքն՝ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, շարունակել մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, բայց միաժամանակ զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Նման քաղաքականության իրականացումը հեշտ չէր և պահանջում էր զգույշ հաշվարկներ, սակայն այն հնարավորություն էր տալիս խուսափել կտրուկ հակադրություններից և նվազեցնել աշխարհաքաղաքական ռիսկերը։

Սակայն ներկայում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ լարվածության փուլում, իսկ աշխարհը գնալով ավելի է բաժանվում մրցակցող քաղաքական, տնտեսական և անվտանգային բլոկների, տպավորություն է, որ ներկայիս իշխանությունները Հայաստանը տանում են հավասարակշռությունը կորցնելու ճանապարհով։ Դրա մասին են վկայում նաև Մոսկվայից հնչող տարբեր հայտարարությունները և ուղերձները, այն է՝ ռուսական կողմը դժգոհությամբ է վերաբերվում Երևանի որոշ քայլերին և արտաքին քաղաքական ուղղություններին։ Այլ կերպ ասած՝ հայկական կողմը հակադրության մեջ է մտնում Ռուսաստանի հետ։

Բնականաբար, Հայաստանի համար կարևոր է զարգացնել հարաբերությունները Արևմուտքի, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ։ Ժամանակակից աշխարհում որևէ պետություն չի կարող իրեն թույլ տալ սահմանափակվել միայն մեկ ուղղությամբ։ Տնտեսական զարգացումը, տեխնոլոգիական առաջընթացը, ներդրումների ներգրավումը, ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործումը և միջազգային համագործակցության ընդլայնումը պահանջում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Սակայն բազմավեկտորությունը և հակադրությունը նույն հասկացությունները չեն։ Մի բան է հարաբերությունների զարգացումը տարբեր կենտրոնների հետ, և բոլորովին այլ բան՝ այդ հարաբերությունները կառուցել մեկ այլ կենտրոնի հետ բացահայտ հակադրության հիման վրա։

Հենց այստեղ է, որ արտաքին քաղաքականության արվեստը դառնում է առավել կարևոր։ Փորձառու դիվանագիտությունը սովորաբար ձգտում է ոչ թե խորացնել հակասությունները, այլ հնարավորինս նվազեցնել դրանք, ստեղծել հաղորդակցության ուղիներ և պահպանել երկխոսության հնարավորությունները նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Փոքր պետությունների համար հատկապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ նրանք սկսում են ընկալվել որպես որևէ մեծ տերության ազդեցության բացառիկ գործիք կամ հակառակորդ ճամբարի հենակետ։ Այդպիսի ընկալումը կարող է հանգեցնել պատասխան քայլերի, տնտեսական ճնշումների, քաղաքական լարվածության աճի և անվտանգության նոր մարտահրավերների։

Հայաստանի դեպքում խնդիրը նաև տնտեսական հարթության վրա է։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ փաստ է, որ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ զարգացել է այնպիսի պայմաններում, որտեղ տնտեսական առումով Ռուսաստանը կարևոր տեղ է զբաղեցրել։ Առևտրաշրջանառությունը, աշխատուժի միգրացիան, դրամական փոխանցումները, ներդրումների որոշ ուղղություններ և էներգետիկ ոլորտի մի շարք կարևոր բաղադրիչներ շարունակում են կապված մնալ ռուսական շուկայի և ռուսական գործոնի հետ։

Միաժամանակ, Եվրոպական միությունը նույնպես կարևոր գործընկեր է Հայաստանի համար՝ առաջին հերթին որպես ներդրումների աղբյուր և զարգացման ծրագրերի հիմնական աջակիցներից մեկը։ Այս իրավիճակում ցանկացած քաղաքականություն, որը կարող է հանգեցնել հարաբերությունների կտրուկ վատթարացման որևէ առանցքային գործընկերոջ հետ, պարունակում է զգալի ռիսկեր։

Այս համատեքստում Հայաստանի համար չափազանց կարևոր է վերադառնալ հաշվարկված և հավասարակշռված արտաքին քաղաքականության տրամաբանությանը, որտեղ առաջնային կլինի ոչ թե աշխարհաքաղաքական բևեռացման խորացումը, այլ տարբեր ուղղություններով հարաբերությունների համադրումը։ Հակառակ դեպքում երկիրը կարող է հայտնվել այնպիսի գործընթացների կենտրոնում, որոնց հետևանքները կարող են չափազանց ծանր լինել թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության, թե՛ պետական կայունության համար։ Ուստի քաղաքական ուժերի միջև ընտրություն կատարելիս քաղաքացիները պետք է հաշվի առնեն նաև այս հանգամանքը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում