Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար)
Գիտական հետազոտությունների արդյունքներ, որոնք ապացուցում են, որ սեքսն օգտակար է առողջության համար:
Օրգազմը մեկ օրում փոխարինում է բժշկի այցին
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը հայտնել է, որ պարբերական սեքսը դրականորեն է ազդում առողջության վրա, իսկ ընդամենը մեկ օրգազմը մեկ օրում կարող է փոխարինել բժշկին այցելությանը:
Օրգազմը խթանում է ուղեղի աշխատանքը
Սիրով զբաղվելը բարենպաստ է ազդում նաև ուղեղի աշխատանքի վրա: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքները վկայում են, որ օրգազմի ժամանակ ուղեղի երկու կեսերը ինտենսիվ խթանում են ստանում: Սեքսը նաև ուժեղացնում է արյան հոսքը դեպի ուղեղի բոլոր մասեր և շատ ավելի օգտակար է, քան խաչբառ լուծելը:
Կոկաինի ազդեցություն
Նյարդակենսաբան Դևիդ Լինդենը լայնածավալ հետազոտություն է կատարել և ապացուցել, որ սեքսը կախվածություն է առաջացնում: Օրգազմի ժամանակ տեղի է ունենում դոֆամինի արտազատում, որն առաջացնում է հաճույքի զգացողություն: Իսկ դրանից հետո այդպիսի հաճույք նորից զգալու անհաղթահարելի ցանկություն է լինում:
Սեր օրգազմից հետո
Լինդենը նաև պնում է, որ հենց օրգազմն է հնարավորություն տալիս սիրահարվածություն զգալու: Սա՝ օքսիտոցին հորմոնի շնորհիվ, որն արտազատվում է սեքսուալ բավարարվածության բարձրագույն պահին:
Սեքսը լավագույն հակադեպրեսանտն է
Օրգազմը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև հանգստացնում է, նվազեցնում է սթրեսի բացասական ազդեցությունը և օգնում է ընկճախտի դեմ պայքարում: Սա՝ էնդորֆինների շնորհիվ, որոնք ընկնում են արյան մեջ օրգազմի պահին:
Օրգազմը՝ որպես անքնության դեմ միջոց
Օրգազմը նաև թուլացնող և հանգստացնող ազդեցություն ունի: Բժիշկները պնդում են, որ լավ սեքսը կարող է լուծել անքնության հետ կապված խնդիրները:
Օրգազմն ամրացնում է իմունիտետը
Հետազոտությունները հաստատել են, որ պարբերաբար սեքսով զբաղվելը մեծացնում է իմունոգլոբուլին А-ի մակարդակը: Դա լավ է ազդում օրգանիզմի պաշտպանական գործառույթի վրա:
Սեքսն օգնում է միգրենի դեպքում
Հարավային Իլինոյսի համալսարանի ուսումնասիությունները պարզել են, որ գլխացավը նահանջում է օրգազմից հետո: Սեքսը նաև լավ մարզանք է ամբողջ օրգանիզմի համար, կարող է բուժել նույնիսկ մեջքի ցավը:
Սեքսն արագացնում է կալորիաների այրումը
Սեքսը ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակներից մեկն է, ուստի պարբերաբար սիրով զբաղվելով՝ մարմինդ լավ վիճակում ես պահում: Միջինում կես ժամ սեքսն օգնում է 85 կիլոկալորիա այրել:
Օրգազմը՝ արտամարմնային բեղմնավորման փոխարեն
Բժիշկները հղիանալ ցանկացող կանանց խորհուրդ են տալիս օրգազմի հասնել: Բրիտանացի կենսաբաններ Ռոբին Բեյքերի և Մարկ Բելիսի տվյալներով՝ օրգազմի ժամանակ արգանդի կրճատումները նպաստում են բեղմնավորմանը:
Սեքսը՝ գեղեցիկ մաշկի համար
Բրիտանացի կոսմետոլոգ-մաշկաբան Մերվին Փաթերսոնի հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց մաշկը զգալիորեն բարելավվում է, եթե նրանք պարբերաբար օրգազմ են ապրում:
Օրգազմը՝ ինֆարկտի դեմ միջոց
Իսրայելցի գիտնականներն ապացուցել են, որ պարբերաբար սեքսով զբաղվելը զգալիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Սեքսը բարձրացնում է տրամադրությունը
Առավոտյան սեքսը բարձրացնում է տրամադրությունը և սուրճից ավելի արդյունավետորեն է առույգացնում: Օրգազմը լավացնում է էնդոկրին համակարգի աշխատանքը, բարձրացնում է տրամադրությունը և արյան մեջ ուրախության հորմոններ է արտանետում: