Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Team Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)
Culture

2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով

2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց ապագա լիամետրաժ նախագծերը միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներին։ Սա կարևոր քայլ է Հայաստանի կինոյի միջազգային տեսանելիության, համագործակցությունների զարգացման և մշակութային դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ։

Այս մասին հայտարարվել է Կաննի կինոփառատոնում։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Հայաստանը Կաննում  ներկայացված է արժանապատվորեն․  հայ  կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմերի ընդգրկումից հետո Cannes Classics ծրագրում այս նոր հայտարարությունը մեզ համար ունի խորապես խորհրդանշական, նույնիսկ պատմական նշանակություն»,- ողջույնի խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ շեշտելով Կաննի փառատոնի «Քննադատների շաբաթվա» բացառիկ դերը համաշխարհային կինոյում, ինչպես նաև նոր տաղանդների կրթության և բացահայտման գործում։

«Տասնամյակներ շարունակ Կաննի փառատոնի այս խորհրդանշական կառույցը բացահայտում է նոր ձայներ, ուղեկցում երիտասարդ ստեղծագործողներին և աշխարհին ներկայացնում համարձակ, ինքնատիպ մարդկային հայացքներ։ «Քննադատների շաբաթը» միայն գեղարվեստական բացահայտումների հարթակ չէ, այն վաղուց դարձել է կինոյի տեսլականի իրական միջազգային լաբորատորիա։ Հայաստանի համար այս տեսլականին մաս կազմելը մեծագույն պատիվ է։ Այս հրավերը մեր երկրի համար ավելին է, քան մշակութային համագործակցությունը. այն կինոյի ոլորտում նոր էջ է բացում։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը ապրել է պատերազմների, փակ սահմանների, մեկուսացման ծանրության ներքո։ Երկար ժամանակ մենք ստիպված էինք պարզապես գոյատևել՝ չհասցնելով լիարժեք երազել։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում մեր ժողովուրդը երբեք չի դադարել ստեղծագործել։ Մենք շարունակել ենք գրել, երգել, նկարահանել, փոխանցել արժեքներ, քանի որ մշակույթը մեզ համար երբեք շքեղություն չի եղել, այն մեզ համար կանգուն մնալու միջոց է։ Արդեն ինն ամիս է՝ մեր տարածաշրջանում վերականգնվել է խաղաղությունը, որը  թեև դեռևս փխրուն է, բայց այն գոյություն ունի։ Եվ դրան զուգահեռ ի հայտ է գալիս նոր պատմական հնարավորություն՝ ճանապարհ դեպի Եվրոպա, դեպի ազատ, ժողովրդավարական և ստեղծարար աշխարհ,  դեպի նոր սերունդների համագործակցություններ,  դեպի փոխանակումներ։ Եվ հենց այս կարևոր պահին մենք ցանկանում ենք մեր պատմությունները պատմել աշխարհին, որովհետև մենք ասելիք ունենք։ Դրանք տոկոնունության և արժանապատվության, բայց նաև սիրո, լույսի, հույսի և ապագայի հանդեպ հավատի պատմություններ են։ Մենք ցանկանում ենք կիսվել մեր յուրահատուկ հայացքով համամարդկային մեծ թեմաների շուրջ՝ հիշողություն, ընտանիք, խաղաղություն, ազատություն և մարդկային ինքնություն։ Բայց մենք նաև ցանկանում ենք այդ պատմությունները պատմել այլ կերպ՝ կինոյի լեզվով,  ժամանակակից կինոյի գործիքներով և տեխնոլոգիաներով։

Մեր երիտասարդությունն ունի տաղանդ, ստեղծագործական ներուժ, զգայունություն, նոր նախաձեռնություններ ձեռնարկելու կամք, սակայն երիտասարդներին անհրաժեշտ են փոխանակումներ, միջազգային համագործակցություն և առաջավոր փորձի փոխանցում։ Եվ հենց այս ամենի իրագործումն է խորհրդանշում «Next Step Studio»-ն՝ որպես կամուրջ մշակույթների, սերունդների և երևակայությունների միջև։

Մենք ցանկանում ենք սովորել աշխարհից, բայց մենք նաև խորապես հավատում ենք, որ աշխարհին առաջարկելու բան ունենք՝ մեր զգայունությունը և  հազարամյա մշակույթը, մեր գեղարվեստական հայացքը, որը ձևավորվել է պատմությամբ, բայց ուղղված է դեպի ապագա»,- իր խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով «Քննադատների շաբաթ» ծրագրի ղեկավարությանը և գործընկերներին վստահության համար։

«Հաջորդ քայլը» (Next Step Studio) Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթվա» (Critics’ Week) շարունակական միջազգային նախաձեռնություններից է, որն աջակցում է նոր սերնդի կինոգործիչներին՝ ստեղծագործական զարգացման, միջազգային մենթորության և կինոարդյունաբերության հետ կապերի ձևավորման գործում:

Հայաստանը 2027 թվականին լինելու  է այս ծրագրի ուշադրության կենտրոնում: Սա կարևոր հնարավորություն է հայկական կինոյի համար՝ Կաննի հեղինակավոր հարթակում ներկայացնելու մեր երկրի ժամանակակից կինոներուժը, երիտասարդ ռեժիսորներին և միջազգային համագործակցության պատրաստակամությունը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել 8 ռեժիսորների՝ 4-ը Հայաստանից և 4-ը տարբեր երկրներից։ Նրանք կաշխատեն զույգերով` 1-ը Հայաստանից  և 1-ը՝ արտասահմանից, և Հայաստանում կստեղծեն 4 կարճամետրաժ ֆիլմեր։ Կարևոր է, որ ֆիլմերը ստեղծվելու են Հայաստանի միջավայրում՝ ներշնչված մեր երկրի մշակույթից, իրականությունից և մարդկային պատմություններից։

Ծրագիրը ներառելու է սցենարների մշակում, միջազգային մասնագետների հետ աշխատանք, արտադրական նախապատրաստություն, նկարահանումներ Հայաստանում, հետարտադրություն և ֆիլմերի ներկայացում Կաննում՝ «Քննադատների շաբաթվա» (La Semaine de la Critique  / Cannes Critics’ Week/)  շրջանակում։

Ֆիլմերի պրեմիերայից հետո ծրագրին մասնակցող 4 հայ ռեժիսորները հնարավորություն կունենան միջազգային համարտադրողների, դիստրիբյուտորների, պրոդյուսերների և կինոարդյունաբերության ներկայացուցիչների առջև ներկայացնելու իրենց հաջորդ լիամետրաժ ֆիլմերի նախագծերը։ Սա ծրագրին տալիս է երկարաժամկետ նշանակություն՝ ստեղծելով ոչ միայն կարճամետրաժ ֆիլմերի միջազգային ներկայացում, այլ նաև նոր լիամետրաժ նախագծերի զարգացման և միջազգային համագործակցությունների իրական հնարավորություն։

Նախաձեռնությունը կարևոր է Հայաստանի կինոոլորտի միջազգային կապերի զարգացման համար և հայ կինոգործիչներին հնարավորություն է տալիս աշխատելու միջազգային գործընկերների հետ, ներկայացնելու իրենց ստեղծագործական ձայնը և կառուցելու նոր մասնագիտական կապեր։

Հայաստանի համար սա նաև մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ է։ Ծրագիրը ներկայացնում է Հայաստանը որպես ստեղծագործական, ժամանակակից և միջազգային կինոհամագործակցության համար բաց երկիր։

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի» և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ։

Սա կարևոր քայլ է հայկական կինոյի միջազգային տեսանելիության, երիտասարդ տաղանդների առաջխաղացման և Հայաստանի՝ որպես ժամանակակից կինոերկրի դիրքավորման համար։