Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի, որը 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու և կրելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։