Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
Lifestyle

Օրվա աստղագուշակը 23.11.2017թ.

Խոյ. Հիանալի օր է: Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դա ձեզ պետք էլ չէր: Ընտրեք հեշտ ուղիներ՝ հենց’ դրանք են, որ հասցնում են նպատակին: Նոր տեղեկությունները յուրացվում են ակնթարթորեն, այդ իսկ պատճառով էլ օրը առավելապես հարմար է ուսման, օգտակար հմտություններ ձեռք բերելու համար:

Դուք շրջապատի հոգին եք, մարդ, ով համընդհանուր հետաքրքրություն է առաջացնում: Ինչ էլ որ անում եք, անմիջապես գտնվում են հետևորդներ ու կրկնակողներ: Դուք հաճույքով ձեզ վրա եք վերցնում առաջնորդի դերը, առանց վախենալու պատասխանատվությունից:

Ցուլ. Օրվա սկիզբն անբարենպաստ է՝ մեծ է նյարդային լարվածությունը, ինչն էլ խանգարում է կենտրոնանալուն: Դուք անհաջողության եք մատնվում ամենապարզ գործերում, ջղագրգիռ եք և ազատություն եք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմները փորձում են բարձրացնել ձեր տրամադրությունը, սակայն դա նրանց չի հաջողվում: Ձեր հումորի զգացման մոտ հանգստյան օր է, այդ իսկ պատճառով էլ ամենաանմեղ կատակները դուք դիմավորում եք ցցերով:

Կեսօրին հնարավոր են հաջող զուգադիպություններ, հանգամանքների բարենպաստ ընթացք: Երեկոն մեծ ծախսերի պահն է, որոնք հիմնականում արդարացված չեն:

Երկվորյակներ. Հաջող ու հաճելի օր է: Բարդ պահերը հնարավոր են միայն դրա առաջին մասում՝ անգամ այստեղ գործը կսահմանափակվի մանր կորուստներով և ցավալի թյուրիմածություններով, որոնք կհաջողվի անմիջապես պարզաբանել: Ուշադրություն դարձրեք այն մասնավոր դեպքերի ու դետալների, փաստերի ու իրադարձությունների վրա, որոնք միանգամից չեն աչքի ընկնում:

Օրվա մնացած մասը անցնում է բարենպաստ միտումների ազդեցության ներքո, ձեզ հաջողվում է անել ձեր պլանավորած բոլոր գործերը: Բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, ինչի շնորհիվ ոչ’ դուք եք ձանձրանում, ոչ էլ շրջապատին թողնում եք ընկնել տրտմության մեջ:

Խեցգետին. Ամենաբարենպաստ օր չէ նոր ձեռնարկումների և լայնամասշտաբ նախագծերի վրա աշխատել սկսելու համար; Ավելի լավ է՝ բավարարվեք քչով: Ծագում են խնդիրներ շփումների հարցում՝ դուք օգնության եք դիմում, սակայն միշտ չէ, որ այն ստանում եք: Հնարավոր են կոնֆլիկտներ մարդկանց հետ, ումից կախված է ձեր բարեկեցությունը:

Զբաղվեք հասկանալի ու պարզ գործերով: Օրը միանգամայն հարմար է հարդերձարանը թարմացնելու, աքսեսուարներ ու զարդեղեն գնելու համար: Ցանկալի չէ փողերը ծախսել զվարճությունների և չպլանավորած ուղևորությունների վրա:

Առյուծ. Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար: Այս պահին դուք կարող եք ասել այն ամենն, ինչ մտածում եք, առանց վախենալու շրջապատի կողմից բացասական ռեակցիայից: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հանդիպումները բարձրացնում են ձեր տրամադրությունը, ինչպես նաև հնարավորություն տալիս օգտական տեղեկություններ ստանալ:

Օրվա երկրորդ կեսը ներշնչանքով ստեղծագործելու ժամանակն է: Ձեր երևակայությունը սահմաններ չունի, իսկ ձեր գլխում ծնվող գաղափարներն էլ չափազանց լավն են: Կարելի է ձեր կյանքում մի ինչ-որ կարևոր բան շրջադարձորեն փոխել, վստահ եղեք՝ փոշմանելու առիթ չեք ունենա:

Կույս. Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, փոխարենը կանցնի շատ հաճելի: Դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր անկեղծ համակրում են ձեզ, հեշտությամբ եք նրանց հետ լեզու գտնում և ուղղակի հիանալի ժամանակ եք անցկացնում: Հաջողությունները, անգամ աննշան, ձեզ չափազանց ուրախացնում են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներն էլ հանդիսության առիթ կունենան ընտանեկան կամ ընկերական շրջապատում:

Հարմար օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, դուք հաշված րոպեների ընթացքում կգտնեք դեպի ձեզ հետաքրքրող մարդու սիրտը տանող ճանապարհը:

Կշեռք. Հարմար օր է մի ինչ-որ կարևոր ու լուրջ բանի մասին մտածելու համար, օրինակ՝ ձեր ապագայի: Այսօր ձեր մոտ հիանալի է ստացվում պլաններ կազմելը, ընդ որում՝ այնպիսիները, որոնք շուտով կիրականան: Լավ կլինի հյուրեր ընդունել, այդ թվում և այնպիսի մարդկանց, ում հետ դուք գործնական հարաբերությունների մեջ եք: Հաճելի և ոչ պաշտոնական զրույցը թույլ կտա համագործակցությունն ավելի շահեկան դարձնել երկու կողմերի համար էլ;

Արժե կարգավորել ֆինանսական գործերը, հնարավորության դեպքում՝ պլանվորել բյուջեն, ինչի շնորհիվ կխուսափեք բազմաթիվ անտեղի ծախսերից:

Կարիճ. Դուք չափից ավելի լուրջ եք վերաբերվում ինքներդ ձեզ, և ձեր հասցեին ցանկացած կատակ համարում եք վիրավորանք, սուր եք արձագանքում ամենաանմեղ դիտողություններին: Դա կարող է մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրների պատճառ դառնալ, իսկ սկսված վեճը կարող է վերածվել լուրջ ու երկարատև կոնֆլիկտի: Դուք չեք դրսևորում ձեզ բնորոշ նրբազգացությունն ու զիջողականությունը, և շրջապատը դրանից շատ դժգոհ է:

Կարևոր է ֆինանսական գործերին հետևելը՝ այսօր ցանկալի չէ փող պարտք վերցնելը կամ տալը: Կարող եք ձեզ որոշ փոքր գնումներ թույլ տալ, իսկ խոշոր ձեռքբերումներից ավելի լավ է հրաժարվեք:

Աղեղնավոր. Գտեք ձեզ համար հետաքրքիր զբաղմունք: Սա այն օրերից է, երբ տոնական տրամադրությունն ու թեթևամտությունը տրտմության ու ընկճվածության է հանգեցնում: Լավ կլիներ փոխել իրավիճակը, գտնվել մի ինչ-որ նոր տեղում, ընկերների հետ փոքրիկ ուղևորության մեկնել: Հնարավոր են նոր ծանոթություններ, ընդ որում դուք հակված եք գերագնահելու մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում:

Ֆինանսական վիճակը կայուն է, հավանական է հին պարտքերի վերադարձ: Շանս է ստեղծվում գտնել նոր գործընկերներ, ինչի համար պետք է գործի դնեք ձեր հմայքը: Երեկոն կարևոր հարցի շուրջ մտորելու և մոտ ապագայի վերաբերյալ պլաններ կազմելու ժամանակահատվածն է:

Այծեղջյուր. Հարմար օր է այն բանի համար, որպեսզի մի ինչ-որ իրոք հետաքրքիր բանով զբաղվեք: Նման գործերի դուք ձեռնամուխ եք լինում՝ ձեր խանդավառությամբ վարակելով շրջապատին: Հնարավորություն կա ձեր շուրջը հավաքել համախոհների, գտնել ազդեցիկ դաշնակիցների: Աշխարհիկ միջոցառումների և պաշտոնական հանդիսությունների այցելելը օգտակար կլինի, թույլ կտա ձեռք բերել ծանոթություններ, որոնք շուտով ձեզ պետք են գալու:

Կարելի է խոշոր գնումներ անել, օրը հատկապես հարմար է տեխնիկա ձեռք բերելու համար: Այսօր սկսած հարաբերությունները ավելի շուտ ընկերական, քան՝ ռոմանտիկ բնույթ կկրեն:

Ջրհոս. Հարմար օր է փնտրելու համար մարդու, ով պատրաստ է լուծել ձեր բոլոր խնդիրները: Դուք անպայման կգտնեք նրան, կարող եք չկասկածել: Հնարավոր է ազդեցիկ անձի հետ ծանոթություն, ընդ որում՝ դուք կնվաճեք նրա համակրանքը, ինչի շնորհիվ ձեր առջև կբացվեն բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ: Բեղմնավոր է բիզնես-նախագծերի քննարկումը՝ ոչ պաշտոնական մթնոլորտում ձեռք բերված համաձայնագրերը ճշգրտորեն կիրականացվեն:

Ձեզ հաջողվում է գտնել ոչ միայն ձեր, այլև՝ ուրիշների խնդիրների օպտիմալ լուծումները: Օգնելով բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց, դուք չեք սպասում երախտապարտության, սակայն ստանում եք այն:

Ձկներ. Շրջապատի մարդիկ ակտիվորեն միջամտում են ձեր գործերին, ինչը ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Սակայն ոչ միշտ է, որ դուք ուղղակի կարող եք խնդրել ձեզ հանգիստ թողնել՝ գործի են դրվում խարդավանքներն ու մանիպուլյացիաները, դուք էլ ստիպված եք անել այն, ինչը բոլորովին չեք ցանկանում:

Ցանկալի չէ զբաղվել այնպիսի գործերով, որոնք պահանջում են կենտրոնացվածություն և լավ ռեակցիա: Հնարավոր են փոքր վնասվածքներ ձեր անճկունության պատճառով: Այսօր ձեզ ավելի հոգեհարազատ է կյանքի սովորականից ավելի դանդաղ ռիթմը: Անձնական հարաբերություններում փոքր-ինչ լարվածություն է զգացվում: