Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
Lifestyle

Օրվա աստղագուշակը (22.11.2017թ.)

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում մտերիմ անձնավորության հետ շփման ճիշտ վարքագիծ ընտրել: Այսօր նախադրյալներ կան հարաբերությունների սրման, ճաշակներում հակասությունների: Հնարավոր է, որ դուք կամ ձեր զուգընկերը կարծում եք, որ սերը կամ կապվածությունն անհրաժեշտ է ջերմացնել խանդով, էքսցենտրիկ արարքներով: Աստղերը հիշեցնում են, որ այդ դեպքում միությունը կարող է վտանգի տակ հայտնվել: Ռիսկի եք դիմում կրակին յուղ լցնել, եթե ամեն գնով ձգտեք անկախության:

Ցուլ

Շատ Ցուլերի համար այս օրերի իրադարձությունները չափազանց դինամիկ են: Իարդրությունը վերահսկելու համար ձեզ անհրաժեշտ է օպերատիվորեն արձագանքնել իրադարձություններին: Ձեր և զուգընկերոջ միջև կարող է իրավունքների և պարտականությունների բաժանման խնդիր ի հայտ գալ: Եթե տարաձայնությունները սկսվել են կենցաղային հողի վրա, արժե ջանքեր գործադրել դրանք այդ մակարդակում պահելու համար:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում չմոռանալ անվտանգության տարրական նորմերի մասին: Որքան ռիսկային է ձեր այսօրվա զբաղմունքը, այնքան ավելի կարևոր է ժամանակին մտածել ապահովագրության մասին: Պոտենցիալ վտանգավոր գործերի թվին այսօր կարող են դասվել էքստրեմալ սպորտաձևերը, ռոմանտիկ արկածը, գործնական կամ ֆինանսական արկածախնդրությունները, տարբեր տեսակի փորձարկումները:

Խեցգետին

Խեցգետինների համար օրվա ընկալումը կախված կլինի անհատական խառնվածքից: Եթե դուք ի ծնե փորձարկող եք և արկածներից հոգևոր վերելք եք ապրում, դժվար կլինի ձեզ ետ պահել արկածախնդրություններից: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ պահպանել մտերիմների նյարդերը, հարաբերությունների ներդաշնակությունը և տան խաղաղությունը, ինչպես նաև ռիսկի չենթարկել առողջությունը: Եթե արկածները ձեր տարերքը չեն, արժե խուսափել վնասվածքներից, սթրեսներից:

Առյուծ

Առյուծներին այս օրերրը կօգնեն առույգանալ, սկսել կառուցողական մտածել, սովորական կենսակերպից անցնել ավելի յուրօրինակի: Ազարտը և ակտիվությունը կարող են պայմանավորված լինել ինչ-որ մեկի վրա տպավորություն գործելու ցանկությամբ: Անհանգստություններ և դժվարություններ են սպասվում այն Առյուծներին, ովքեր սիրում են ռիսկ, չեն վախենում խաղերից և փորձարկումներից: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս գերակշռող որակները դարձնել հեռատեսությունը, իմաստնությունը, շրջահայացությունը:

Կույս

Կույսերը ուշադրությունն այսօր կարող են գրավել իրադարձությունները, որոնք կապված չեն հիմնական ծրագրերի հետ: Դա կարող է լինել զգացմունքների հոսքը, որը կստիպի ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ, կամ հրատապ գործը: Ընտանիքում կարող է ուշադրություն պահանջել ինչ-որ կենցաղային ֆորսմաժոր: Ցանկացած հարցի լուծում կարող է պահանջել էներգիայի վատնում, ինչպես նաև, հնարավոր է, ֆինանսական ծախսեր:

Կշեռք

Կշեռքներին սպասվում է զգացմունքայնորեն հագեցած օր: Սիրային ապրումներում սպասվում են ճակատագրական պահեր: Նախաձեռնությունը կարող է գալ զուգընկերոջից, սակայն ինքներդ էլ, ամենայն հավանականությամբ, պարտքի տակ չեք մնա: Ձեզ մոտ ուժեղ էմոցիաներ կարող է առաջացնել ուրիշի անկանխատեսելի արարքը: Կախված այն բանից, թե դա ինչպես է անդրադարձել ձեզ վրա, կզգաք կա՛մ հիացմունք, կա՛մ գրգռվածություն: Արժե խուսափել խանդի հողի վրա վեճերից:

Կարիճ

Այսօր շատ Կարիճների խնդիրը նրանում է, որ ստիպված կլինեն գործել խորթ ռիթմով: Ձեր դիրքերն ակնհայտորեն կարող են թուլանալ ուրիշի տանը, անծանոթ վայրում կամ մի մթնոլորտում հայտնվելու դեպքում, որը թույլ չի տա դրսևորել ձեր լավագույն որակները: Կոնֆլիկտի պահին կարող են ի հայտ գալ մանրամասներ, որոնք չէիք ցանկանալ բացահայտել: Հնարավոր է հոգեբանական կախվածություն սիրելի անձնավորությունից կամ ֆինանսական՝ գործընկեորջից:

Աղեղնավոր

Օրը բարենպաստ է այն Աղեղնավորների համար, ովքեր ունակ են պահել իրենց անհրաժեշտ շրջանակներում: Էմոցիաների կամ դեպքերի անսպասելի շրջադարձի ազդեցության ներքո կարող եք մոռանալ կանոնների մասին, որոնք ինքներդ էլ սահմանել եք ձեր և շրջապատի համար: Այսօր բացառված չէ կոնֆլիկտը սիրո և ընկերության միջև, կամ այդ հասկացությունների միջև խճճվածությունը: Անհրաժեշտ է նաև խնայել էներգետիկ, ֆինանսական և այլ ռեսուրսները:

Այծեղջյուր

Օրվա իրադրությունը կարող է Այծեղջյուրներին զրկել սովոր զսպվածությունից: Եթե սիրում եք ամեն ինչ հիմնավոր անել, ձեզ կարող է նյարդայնացնել արագ գործելու, ընթացքը կտրուկ փոխելու անհրաժեշտությունը: Անվտանգ չի լինի ձեր խանռվածքի իսկական հզորությունը ցուցադրելը: Չարժե զբաղվել բուժմամբ, ինչ-որ բան փոխել կենցաղում՝ բացի հրատապ դեպքերից: Արժե նկատի ունենալ վնասվածքների և սթրեսների բարձր հավանականությունը:

Ջրհոս

Ջրհոսները օրը լավ կանցկացնեն, եթե չփորձեն, ի հեճուկս ողջամտության, պայքարել որոշ անխուսափելի հանգամանքների դեմ: Սիրո, ընկերների հետ շփման մեջ կկարողանաք իրադարձությունները վերահսկել: Ձեզ դժվար կլինի դիմակայել հարաբերությունները թարմացնելու գայթակղությանը, դրա համար կարող է որոշակի գիտակցված ռիսկ պահանջվել: Եթե ձեր հետաքրքրությունները տեխնիկական ոլորտում են, չեք հրաժարվի վտանգավոր փորձարկումից:

Ձկներ

Ցանկացած գործողությունից առաջ Ձկներին օգտակար կլինի գնահատել սեփական ուժերը: Արժե հիշել, որ այսօր մտորումների համար շատ ժամանակ չունեք: Երբեմն ընդհանրապես ժամանակ չեք ունենա և ստիպված կլինեք կա՛մ բավարարվել իրավիճակի վերլուծությամբ, կա՛մ ապավինել բախտին և նետվել դեպի անհայտություն: Գործերում շտապողականությունը կարող է հանգեցնել սխալ ընտրության, էներգիայի անիմաստ վատնման: Անցանկալի են գնումները: