Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Socity

Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը

- Այս տարի կայուն զարգացման հարցերին նվիրված ամենամյա Robust Armenia կոնֆերանսն անցնում է «Բիզնեսը եւ բնությունը» խորագրի ներքո: Որքանո՞վ արդիական է այս թեման ԶՊՄԿ համար:

- Այս թեման մեզ համար ոչ միայն արդիական է, այլ՝ ռազմավարական առաջնահերթություն։ Ինչ վերաբերում է ժամանակակից հանքարդյունաբերությանը, կամ որեւէ բիզնեսին, ապա այն այլեւս չի կարող դիտարկվել բացառապես տնտեսական արդյունավետության տեսանկյունից։ Կայունությունը այլեւս ոչ թե բարի կամքի դրսեւորում է, այլ բիզնես մոդել։ Կայուն բիզնես կառուցելը երկարաժամկետ կտրվածքով եկամտաբեր է։ Դա նշանակում է, թե ռեսուրսների արդյունավետ օգտագործում, թե ռիսկերի նվազեցում, թե նաեւ՝ մրցունակության բարձրացում։ 

ԶՊՄԿ-ում մենք համոզված ենք, որ երկարաժամկետ հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տնտեսական աճը համադրվում է շրջակա միջավայրի պահպանության եւ համայնքների բարեկեցության հետ։ «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է մեր մոտեցումը՝ պատասխանատու եւ հաշվետու հանքարդյունաբերության առումով։

- Ի՞նչ է ձեռնարկել ԶՊՄԿ-ն վերջին տարիներին կենսաբազմազանության ապահովման ուղղությամբ եւ ի՞նչ քայլեր են նախատեսվում առաջիկա ժամանակաշրջանի համար:

- Վերջին տարիներին մենք մեծացրել ենք մեր ուշադրությունը կենսաբազմազանության պահպանման նկատմամբ՝ անցնելով ավելի համակարգային մոտեցման։ Իրականացվել են կենսաբազմազանության գնահատման ծրագրեր, իրականացվում է մոնիթորինգ՝ ներգրավելով մասնագիտացված կազմակերպությունների եւ փորձագետների։ Մենք նաեւ իրականացնում ենք հողերի վերականգնման եւ անտառավերականգնման, կանաչապատման ծրագրեր, որոնք, բնականաբար, հանգեցնում են բնական էկոհամակարգերի վերականգնմանը ոչ միայն  հանքարդյունաբերական գործունեության պայմաններում, այլ ընդհանուր առմամբ մարդու գործունեության հետեւանքով կենսաբազմազանության վրա ազդեցության տեսակետից։

Այս տարի առաջին անգամ, ու թերեւս առաջինը Հայաստանում մենք իրականացնում ենք TNFD (Բնության հետ առնչվող ֆինանսական բացահայտումների աշխատանքային խումբ) շրջանակում ուսումնասիրություն, որը մեր կայուն զարգացման հաշվետվողականությունը բարձրացնում է նոր մակարդակի, ներառելով հենց կենսաբազմազանության ազդեցությունների վերաբերյալ բացահայտումները։ 

- Վերջին տարիներին շատ են խոսում «կանաչ տնտեսության» մասին, սակայն հաճախ դա ավելի շատ բարի ցանկություն է եւ ոչ թե իրականություն: Ո՞րն է կանաչ տնտեսության ԶՊՄԿ տեսլականը:

- Իսկապես, «կանաչ տնտեսություն» հասկացությունը հաճախ օգտագործվում է դեկլարատիվ մակարդակում։ Սակայն կարեւոր է, որ այն գործնական ուղեցույց լինի ցանկացած բիզնեսի համար։

Մեզ համար «կանաչ տնտեսությունը» նշանակում է՝ էներգաարդյունավետության բարձրացում, վերականգնվող էներգիայի ներդրում, թափոնների կառավարման բարելավում, եւ արտադրական գործընթացների շարունակական արդիականացում։ 

Սա երկարաժամկետ գործընթաց է, բայց մենք արդեն իրական քայլեր ենք անում այդ ուղղությամբ, եւ կարող եք մի քանի տարվա կտրվածքով այդ նախաձեռնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն գտնել ԶՊՄԿ Կայուն զարգացման զեկույցներում։

- Ս.թ. փետրվարին քառակողմ հուշագիր կնքվեց Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Ճապոնական Komaihaltec ընկերության եւ ԶՊՄԿ միջեւ:  Ծրագրի շրջանակում պետք է ուսումնասիրվեն ընկերության տարածքում ԶՊՄԿ-ի ներքին կարիքների համար հողմային էներգիայով աշխատող փակ հիբրիդային էներգահամակարգի ստեղծման հնարավորությունները։ Որ փուլում են աշխատանքները եւ ինչ գործողություններ նախատեսված մինչեւ 2026 թվականի ավարտը:

- Նշված նախաձեռնությունը մեզ համար կարեւոր քայլ է էներգետիկ անկախության եւ կայուն զարգացման ուղղությամբ։ Այս պահին ծրագիրը գտնվում է ուսումնասիրությունների եւ տեխնիկատնտեսական գնահատման փուլում։ Իրականացվել են տվյալների հավաքագրման եւ վերլուծության աշխատանքներ՝ գնահատելու համար հողմային էներգիայի ներուժը եւ համակարգի արդյունավետությունը կոնկրետ պայմաններում։ Մինչեւ 2026 թվականի ավարտը նախատեսվում է՝ ավարտել տեխնիկատնտեսական հիմնավորումը, հստակեցնել ներդրումային մոդելը, եւ, դրական արդյունքների դեպքում, անցնել նախագծման եւ փորձնական իրականացման փուլերին։ Մենք մեծ կարեւորություն ենք տալիս միջազգային գործընկերների ներգրավմանը, ինչը թույլ է տալիս կիրառել լավագույն փորձը եւ տեխնոլոգիաները։

- ԶՊՄԿ-ն այս տարի կհրապարակի կայուն զարգացման թվով հինգերորդ հաշվետվությունը: Ի՞նչ կիրառական նշանակություն ունեն այդ հաշվետվությունները:

- Կայուն զարգացման հաշվետվությունները մեզ համար պարզապես տեղեկատվական փաստաթուղթ չեն։ Դրանք կառավարման գործիք են, որը թույլ է տալիս գնահատել մեր գործունեության ազդեցությունը եւ պլանավորել հետագա քայլերը։

Հաշվետվությունները ապահովում են թափանցիկություն եւ հաշվետվողականություն՝ շահագրգիռ բոլոր կողմերի, պետական կառույցների եւ նաեւ հանրության համար։ Միաժամանակ դրանք նպաստում են միջազգային չափանիշների ներդրմանը եւ ոլորտում լավագույն փորձի տարածմանը։ Կայուն զարգացման  հաշվետվությունները կարեւոր են նաեւ Հայաստանի տնտեսության համար, քանի որ բարձրացնում են բիզնեսի մրցունակությունը եւ ձեւավորում են վստահություն ներդրողների եւ գործընկերների շրջանում։  5 տարի արդեն անընդմեջ հրապարակում ենք հաշվետվությունը եւ կարող ենք արձանագրել, որ այն կարեւոր հիմք է դառնում ընթացիկ գործերի պլանավորման եւ համեմատության եւ ապագա զարգացման ծրագրերի իրագործման համար։ Հիմա դեռ մենք շարունակում ենք մնալ Հայաստանի այն քիչ ընկերություններից մեկը, եթե ոչ միակը, որը հետեւողականորեն հրապարակում է Հաշվետվողականության համաշխարհային նախաձեռնության (GRI) չափանիշներին համապատասխանող հաշվետվություն։ Ես սա ուրախանալու առիթ չեմ համարում, եւ հույս ունեմ, որ ավելի ու ավելի շատ ընկերություններ կսկսեն հրապարակել կայուն զարգացման զեկույցներ։ Դա իրականում ժամանակակից աշխարհում բիզնեսի կենսունակ լինելու պարտադիր պայման է դառնալու։

Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով. https://skill.am/robust-armenia-2026