Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
Politics

«Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեփական անվերապահ հաղթանակի հարցում վստահ իշխանական թիմը և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այս շրջանում աչքի են ընկնում ցայտնոտային քայլերով, մյուս կողմից՝ թե՛ քաղաքացիներին, թե՛ ընդդիմադիր գործիչներին ուղղված նրանց խոսույթը լի է զազրելի բառապաշարով։ Արդյո՞ք սեփական հաղթանակի վրա վստահ ուժը կամ քաղաքական գործիչը չպետք է ավելի զուսպ լինի ու հավասարակշռված վարքագիծ դրսևորի։

«Եթե Նիկոլ Փաշինյանը դրսևորի ավելի զուսպ խոսույթ, քան բնորոշ է իրեն՝ թե՛ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին, թե՛ հետո դե յուրե վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա այդ դեպքում անվստահություն կառաջանա թերևս հենց իր էլեկտորատի շրջանում, որովհետև այդ էլեկտորատը, այսպես ասենք, վարժվել է հենց այդ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ իրենք երկրպագում են հենց այդ Նիկոլ Փաշինյանին, որն անընդհատ ինչ-որ սուր հռետորաբանության մեջ է, բևեռացված խոսակցություն է ծավալում, առաջ է քաշում սուր առճակատման իրողությունները, այդ միջավայրում է գործում։ Իհարկե, չեմ կարող ասել՝ իրենք խորապես վստա՞հ են իրենց ուժերին, թե՞ ոչ, բայց նվազագույնը քարոզչական մարտավարության տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը ներկայանում է այնպես, ինչպես ինքը կա, և ինչպես իրեն սովոր են տեսնել ու երկրպագել իր համակիրները կամ հետևորդները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանը։

Մյուս կողմից՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ցույց տալ, որ ինքը ժողովրդի ծոցից դուրս եկած մեկն է, նրա թիմի ավտոբուսային խրախճանքները, մարդկանց հետ շփումները հակառակ ազդեցություն են ունենում՝ օրեցօր փոխվում է մարդկանց վերաբերմունքը։ «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը իր քարոզչությամբ փորձում է լուծել երկու խնդիր՝ ոչ թե ավելացնել իր էլեկտորատի շրջանակը, այլ բյուրեղացնել և առավելագույնս մոտիվացնել, մոբիլիզացնել, որպեսզի իր էլեկտորատը առավելագույն չափով գնա ընտրատեղամաս։ Մյուսն այն է, որ հնարավորինս պասիվացնի այլ էլեկտորատին և ստեղծի տպավորություն, որ, մեծ հաշվով, ընդդիմությունը որևէ շանս չունի, կամ ընդդիմության որևէ կոնֆիգուրացիա հեռանկար չունի և այլն, քանի որ այդ պարագայում տեսակարար կշռի մեջ իր էլեկտորատը, ընդհանուր ընտրողների թվով լինելով անկասկած շատ ցածր, այդուհանդերձ, նվազ մասնակցության դեպքում տեսակարար կշռով կլինի բարձր և մրցունակ։ Այս երկու խնդիրն է փորձում լուծել Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իր քարոզչական այդ գործողությունները, բացի այն ոճից, որի մասին արդեն խոսեցինք, նաև ավտոբուսային, սննդային դրսևորումները և այլն, միտված են անմիջականորեն հենց իր էլեկտորատին։ Չեմ կարծում, թե Փաշինյանը խնդիր է դրել ընդլայնելու իր էլեկտորալ շրջանակը, որովհետև շատ լավ պատկերացնում է՝ նախ՝ այդ միջոցներով դա հնարավոր չէ, և երկրորդը՝ ընդհանրապես այդ տեսանկյունից նա թերևս վաղուց համակերպվել է, որ այդ առումով շանս չունի, և հիմա իր շանսը փնտրում է սեփական էլեկտորատն առավելագույնս մոբիլիզացնելու շուրջ»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնում ենք նաև հարցին, թե այս ընթացքում ինչպիսի՞ն են ընդդիմադիր հիմնական ուժերի քայլերը։ «Իմ գնահատմամբ, ընդդիմության վարքագիծը մեկ դիտարկման ենթակա չէ, որովհետև նաև խնդիրներն ու հնարավորություններն են տարբեր այդ ուղղությամբ աշխատելու համար։ Օրինակ՝ նույն ընտրազանգվածի ընդլայնման ուղղությամբ ավելի մեծ աշխատանքային հնարավորություն և դաշտ ունի Սամվել Կարապետյանը, և այստեղ նրա, նրա առաջնորդած ուժի վարքագիծն էապես տարբերվող է և նաև ունի շատ ավելի մեծ տարածություն ընտրողների հետ աշխատանքի իմաստով։ Իմ գնահատմամբ, եթե դիտարկենք երկու այլ՝ ընդդիմադիր դաշտում առավել անցողիկ և առաջատար համարվող ուժերի վարքագիծը՝ «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ապա կարծում եմ՝ նրանց խնդիրն էլ իրենց էլեկտորալ շրջանակի առավելագույն կոնսոլիդացիան է, այլ ոչ թե այդ շրջանակը շատ ընդլայնելը կամ ընդլայնելու մեծ հեռանկարը։ Եթե նրանք կարողանան արդյունավետ լուծել այդ խնդիրը, կարծում եմ՝ ընդհանուր զամբյուղում զգալիորեն էֆեկտիվ կդառնա ընդդիմության վարքագիծը և ընդդիմության հեռանկարը։ Չկողմնորոշված էլեկտորատի կամ քաղաքական պրոցեսների հանդեպ մինչ այժմ որոշակի անվստահությամբ առաջնորդված էլեկտորատի ուղղությամբ շատ ավելի մեծ է Սամվել Կարապետյանի աշխատանքի ներուժը և տարածությունը։ Այս տեսանկյունից Կարապետյանի առաջ եղած խնդիրները և վարքագծային ուղենիշները, իմ կարծիքով, զգալիորեն տարբերվում են մյուս ընդդիմադիր ուժերի վարքագծից։ Սա չի նշանակում, որ չկան ընդհանուր վարքագծային միտումներ կամ ընդհանուր հատկանիշներ։ Իհարկե, կան, և այդ ընդհանուրի մեջ, անշուշտ, աշխատանքն է հասարակության հետ, օրինակ՝ մի կարևոր հարցում. ցույց տալ, որ խաղաղության և պատերազմի դիլեման, որը բերում է կամ բերել է իշխանությունը, կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում հարցականի կամ կասկածի տակ և չի դավանում որևէ այնպիսի հեռանկար, որը կարող է դիտվել արկածախնդիր կամ պատերազմահեն, եթե կարող ենք այսպես ասել։ Այս հարցում, իհարկե, իրենք ունեն ընդհանուր մոտիվ և, բնականաբար, նաև հանրության հետ աշխատանքի, հաղորդակցության, վարքագծի ընդհանուր նկարագիր։

Տեսնում ենք նաև, որ աշխատում են հասարակությանը ներքին կառավարման հարցում առաջարկներ և ծրագրային հեռանկարներ ներկայացնելու տեսանկյունից։ Բայց կրկնեմ՝ ավելի լայն էլեկտորալ միջավայրի հետ աշխատանքի իմաստով Կարապետյանն, իմ կարծիքով, օբյեկտիվորեն ունի աշխատանքի շատ ավելի մեծ տարածություն և ներուժ»,-ընդգծում է քաղաքական մեկնաբանը։

Այս օրերին շարունակվում են քննարկումները նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման վերաբերյալ։ Ոմանք անգամ կարծիք են հայտնում, որ պաշտոնավարման ութ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ վատթարացրել է Հայաստանի հարաբերությունները դաշնակից և գործընկեր գրեթե բոլոր պետությունների հետ։ Հայ-ռուսական հարաբերությունների մասով կա նաև տնտեսական գործոնի փաստը, չէ որ մեր երկրի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական և ԵԱՏՄ շուկաներից։ Ի վերջո, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն ինչի՞ կարող է հանգեցնել մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը տուրբուլենտության մեջ է։ «Եթե դիտարկենք ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերության վատթարացման հեռանկարը, բնականաբար, դա Հայաստանի համար հղի է տնտեսական լուրջ խնդիրներով, որոնք ինքնաբերաբար ազդելու են նաև Հայաստանի քաղաքական կենսունակության, պաշտպանական կենսունակության և այլնի վրա, որովհետև տնտեսությունն է, ի վերջո, այդ ամենի հիմքը։ Բայց այստեղ միայն տնտեսության և դրանից ածանցվող քաղաքական խնդիրները չեն, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերության վատթարացումը, եթե տեղի է ունենում Ռուսաստանի շահերի և հետաքրքրությունների ոտնահարման, դրանց դեմ դիրքավորման հաշվին, ապա այս պարագայում, կարծում եմ, լրջորեն կարող է խաթարվել նաև Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը, և ոչ այն իմաստով, որ Ռուսաստանը կարող է չպաշտպանել Հայաստանին։ Հաճախ անվտանգային միջավայրի խաթարում ասելով նկատի ենք ունենում հենց դա։ Ոչ, այստեղ խնդիրը ամենևին դա չէ։ Ի վերջո, Ռուսաստանի՝ պաշտպանելու պատրաստակամության հարցում մեզանում տարիներ շարունակ շատ ավելի պատրանքային պատկերացումներ են եղել, քան իրական։ Խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանի շահերը և կենսական հետաքրքրությունները այստեղ ոտնահարվեն, և Հայաստանը հայտնվի այդ ոտնահարման պրոցեսի դիրքերում, առավել ևս՝ առաջնային դիրքերում, ապա հենց Ռուսաստանը կարող է Հայաստանի համար առաջացնել անվտանգային մարտահրավերներ։ Այս հանգամանքը մեզանում թերագնահատվում է զգալիորեն, և այս տեսանկյունից ևս պետք է նայել հայ-ռուսական հարաբերության խնդիրը։

Մյուս կողմից՝ երբ խոսում ենք հայ-ռուսական հարաբերության վատթարացման, դաշնակցի կորստի և այլնի մասին, կարծում եմ՝ այստեղ Հայաստանի վարքագծին հղումները երբեմն զգալիորեն չափազանցված են, որովհետև փոխվել է Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ, և այդ փոփոխությունը տեղի է ունեցել շատ ավելի վաղ, քան, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն է եկել իշխանության։ Երբ փոխվում է համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի դիրքավորումն ու վարքագիծը, դա չի կարող չբերել Կովկասի և այդ թվում նաև հայռուսական հարաբերության հանդեպ փոփոխությունների։ Հայաստանի խնդիրը միշտ եղել է արդյունավետ կառավարել այդ փոփոխվող միջավայրը և կառավարել հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիան, որ այդտեղ Հայաստանը չստանա ավելորդ կա՛մ արհեստածին, կա՛մ սուբյեկտիվ նոր խնդիրներ և մարտահրավերներ։ Իմ գնահատմամբ, վերջին տարիներին այդ կառավարման խնդիրը գործնականում տապալվել է, և այստեղ է Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր ձախողումը։ Արդյունավետ չի կառավարվել հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիան, և դա բերել է Հայաստանի համար, Արցախի համար լրջագույն հետևանքների։ Սա է հարցը և ոչ թե այն, որ ինչ-որ քաղաքականություն է վարվել Ռուսաստանի հետ հարաբերությունը վատթարացնելու ուղղությամբ։ Այդ գնահատականի հետ այդքան էլ համաձայն չեմ»,-եզրափակում է Հակոբ Բադալ յանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում