ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հերքել է փետրվարի 28-ին Լամերդ քաղաքում մարզասրահի և տարրական դպրոցի շենքերին հարվածներ հասցնելու մեղադրանքները: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է հրամանատարության կայքում:
«Մի քանի լրատվամիջոցներ վերջերս հայտնել են փետրվարի 28-ին ամերիկյան զորքերի կողմից իրանական Լամերդ քաղաքում մարզասրահին և բնակելի թաղամասին հասցված ենթադրյալ հարվածների մասին: Այս հաղորդումների ստուգումից հետո Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է այդ մեղադրանքների կեղծ լինելը»,- ասված է հայտարարության մեջ:
Հրամանատարությունը պնդում է, որ ԱՄՆ ԶՈՒ-ն փետրվարի 28-ին որևէ հարված չի հասցրել Լամերդ քաղաքին և հարակից տարածքներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ԶՈՒ-ն օգտագործել է վերջերս մշակված Precision Strike Missile (PrSM) փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը փետրվարի 28-ին Իրանի հարավում գտնվող Լամերդ քաղաքին հարվածելու համար: Նշվում էր, որ հարձակման հետևանքով վնասվել է մարզասրահի և տարրական դպրոցի շենքը, զոհվել է 21 մարդ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի տեղեկություններով՝ ևս 100 մարդ ստացել է վնասվածքներ:
Հետևեք մեզ՝ այստեղ