«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ Սոսյեդադին»։
Հանդիպումն ավարտվեց «Արքայական ակումբի» վստահ հաղթանակով՝ 4։1 հաշվով։ Ալվարո Արբելոայի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը։
Բրազիլացի հարձակվողը երկու անգամ անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ աչքի ընկնելով 25-րդ և 48-րդ րոպեներին։
Տանտերերի կազմում գոլեր խփեցին նաև Գոնսալո Գարսիան (5-րդ րոպե) և Ֆեդերիկո Վալվերդեն (31-րդ րոպե)։
Բասկյան թիմի միակ գնդակը խփեց Միկել Օյարսաբալը, որը 21-րդ րոպեին հստակ իրացրեց նշանակված 11-մետրանոցը։