Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու հերթական դեպքը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտեցին փետրվարի 6-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ժամը 15․40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում նրանք ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Երևան քաղաքի բնակիչ 26 և 38 տարեկան երկու տղամարդկանց։
38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարխուանայի նմանվող զանգված, իսկ 26-ամյա տղամարդու խուզարկությամբ հալյուցինոգեն սնկերով լցված հարյուր փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 88 գրամ էր նաև դանակ-կռփազենք։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Տղամարդիկ կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։