ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները և Մեղրու լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։