Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար
Իրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ոչ հիմա, ոչ էլ ապագայում, դա պաշտպանությանը վերաբերող հարց է: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Մենք չենք կարող հրթիռների շուրջ բանակցություններ վարել ոչ հիմա, ոչ էլ ապագայում, քանի որ դա պաշտպանության հարց է»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։