Զվարճալի դեպք երթուղայինում.Հա՛, մեծս, սաղ տոշշնիյա, կգամ, կխոսանք…
Երթուղայինի դուռը բացելս ու հոգով-թոքով թութունաբույրը ներշնչելս դեռ ոչինչ…
Ոչինչ նույնիսկ այդքանով հանդերձ՝ չփոշմանելս ու երթուղայինից չիջնելս…
Բայց այ միամտաբար հենց թութունաբույրի կողքին տեղավորվելս ու հետո միայն կռահելիքը կռահե՞լս….
***
Սեփ-սև խռիվ մազեր, սև երկար թարթիչներ, թարթչախրձից դուրս պրծած սևաբիբ աչքեր…սևակոլոլ հագուկապ…………մարդ արարած, ում նկատելու առաջին իսկ վայրկյանից մտքումս հնչում է Թումանյանի հայտնի տողը՝ «Բոյ-բուսաթին նայելիս մարդու զարզանդ է գալիս»…..
Ու դեռ արտաքինը քիչ է, շարժուձևն ու վարքագիծն էլ մյուս կողմից են սարսափ հարուցում….Ձախ ձեռքում՝ իրար վրա դարսած երեք հեռախոս, որոնցից մեկը՝ էն փոքրիկ, կոտրված էկրանով սևը, որպես նյարդայնության արտահայտիչ, ժամանակ առ ժամանակ հոլի արագությամբ պտտվում է նրա աջ ձեռքի երկու մատների արանքում՝ առավել ընգծուն դարձնելով մեկումեջ կապտասև նրա եղունգները….
Իսկ այ սև թրթռիկ վերնահագուստի հաստ օձիքը երեք րոպեն մեկ վեր ձգելու պատկերն ու հենց նույն այդ վայրկյանին ինքնագնահատականի վերելքը նկարագրելն ուժերիցս վեր է….
Բայց, ոչինչ, պատկերն ամբողջանում է, հենց որ ապերը ունեցած բոլոր հեռախոսներով սկսում է հեռախոսազրույցները. խոստովանում եմ՝ 15-20 րոպեում ավելի շատ ժարգոնային արտահայտություն սերտեցի, քան համալսարանական տարիներից սկսած՝ կարդացել էի ոճագիտության բոլոր գրքերում…
-Ուրդե՞ ես…15 րոպեն քեզ կհերիքցնի՞, որ հասնես տուն, զանգես, թագավորին ասես՝ հասել ես…….իլա՞վ, չամի՛չ..
ԸնԳերուհին էր՝ Նուշիկը…….
-Բրատ, հմի ո՞նց սադավորենք էդ տալիքի պահը, էտի նաստոյա՞…
ԸնԳերն էր՝ ապերը…
-15 րոպեից կհասնեմ տուն, հետս կբերեմ, եթե ավելի շուտ ա պետք, ասա, ասեմ ղրգեն….
Մայրն էր՝ սրբությունը…
-Հա՛, մեծս, սաղ տոշշնիյա, կգամ, կխոսանք…
Հայրն էր՝ մեծը……
-Էս տրամդ ընչի՞ ա մի տեսակ…
Քույրն էր՝ քուրը…
Հ.Գ. Մի տեսակ որքան չսիրեցի, նույնքան էլ սիրեցի էս տղուն…հը՞…
Ֆեյսբուք՝ Մերի Աբգարյան