Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Socity

Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան

IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի ամփոփում

2025 թվականը IDGroup-ը եզրափակում է որպես պատասխանատու բիզնեսի կայացած մշակույթ ձևավորած կազմակերպություն։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) ընկերության համար վաղուց այլևս կամավոր նախաձեռնություն չէ․ այն ռազմավարական ուղղություն է, որի վրա կառուցվում են երկարաժամկետ նպատակներն ու  գործընկերային հարաբերությունները։

IDGroup-ի բաժնետեր Լալա Բախշեցյանի խոսքով՝ ԿՍՊ-ն այսօր ընկերության ռազմավարության անբաժանելի մասն է, որն ընկալվում է յուրաքանչյուր աշխատակցի կողմից։ 2025 թվականին իրականացված ծրագրերը վկայում են, որ ԿՍՊ-ն ոչ միայն սոցիալական ազդեցություն է ստեղծում, այլև նպաստում է բիզնեսի կայուն զարգացմանը։

ԿՍՊ ռազմավարություն՝ ազդեցության լայն շրջանակով

2025-ին IDGroup-ը իրականացրել է համապարփակ ԿՍՊ ռազմավարություն՝ ուղղված ֆինանսական կրթության և թվային գրագիտության զարգացմանը, մարզերի և ՓՄՁ-ների աջակցությանը, ներառականությանը, սոցիալական խնդիրների լուծմանը, բնապահպանությանը և աշխատակիցների բարեկեցությանը։ Ընտրված ուղղությունները բխում են ընկերության կորպորատիվ արժեքներից և միտված են հասարակության ներկա ու ապագա կարիքների բավարարմանը։

Տարվա ընթացքում իրականացված ծրագրերի ամենամեծ ազդեցությունն ապահովել են «Մի դրամի ուժը», «Կողք կողքի» և «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնությունները։

«Մի դրամի ուժը»՝ համատեղ ազդեցության օրինակ

2025 թվականին IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ֆինանսավորել են 12 սոցիալական ծրագիր՝ ավելի քան 60 մլն դրամ ընդհանուր ծավալով, իսկ Մի դրամի ուժի՝ 5 տարվա գումարն արդեն գերազանցում է 260 մլն-ը։ 2025-ին իրականացված ծրագրերը ընդգրկել են կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներառական միջավայրի, բնապահպանության, ֆինանսական գրագիտության, ինչպես նաև պատերազմի մասնակիցների և խոցելի խմբերի աջակցության ոլորտները։ Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ օգտատերերի վճարումների քանակն աճել է ավելի քան 20%-ով։

Գիտելիքը՝ կայուն ապագայի հիմք

Ֆինանսական կրթությունն ու թվային գրագիտությունը IDGroup-ի ԿՍՊ քաղաքականության առանցքային ուղղություններից են։ «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը 2025-ին ընդգրկել է շուրջ 1500 մասնակցի՝ 25 սեմինարների և վեբինարների միջոցով։ Միջոցառումներն իրականացվել են ՀՀ բոլոր մարզերում՝ դպրոցների, ճամբարների և կրթական կառույցների հետ համագործակցությամբ։ Արշավը նպաստել է ոչ միայն ֆինանսական հմտությունների զարգացմանը, այլև զեղծարարություններից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Երեխաների ֆինանսական գրագիտությանը նպաստելու համար Idram Junior հավելվածում ստեղծված Junius ֆինանսական գրագիտության խաղը հատուկ դերակատարություն ունի․ ամեն ամիս երեխաները ստանում են մրցանակներ խաղալու և ֆինանսական ոլորտում գիտելիքներ ձեռք բերելու համար։

Ուժեղ համայնքներ, կայուն տնտեսություն

IDGroup-ը կարևորում է մարզերի համաչափ տնտեսական զարգացումն ու ՓՄՁ-ների հզորացումը։ 2025-ին Իդրամ QR-ով վճարելու հնարավորությունը հատել է 26,000 վաճառակետի սահմանը։ Ուրախալի է, որ նշված թվի  40%-ը գտնվում է մարզերում։ Տարվա ընթացքում IDBank-ն ընդլայնել է մասնաճյուղային ցանցը՝  ներկայություն ապահովելով մի շարք մարզերում, իսկ օնլայն բանկինգի միջոցով ծառայությունները հասանելի են ողջ հանրապետությունում։

Տարվա կարևոր ձեռքբերումներից են Իդրամի ռազմավարական համագործակցությունները Bybit-ի և Alipay-ի հետ, որոնք հնարավորություն են տվել զբոսաշրջիկներին Հայաստանում կատարել QR վճարումներ՝ նպաստելով հատկապես մարզերում առևտրի և հյուրընկալության ոլորտների ակտիվացմանը։

Հավասար հնարավորություններ բոլորի համար

Ներառականությունը IDGroup-ի համար սկզբունքային արժեք է։ 2025-ին իրականացվել են աշխատակիցների վերապատրաստումներ և շուրջ 15 մլն դրամի ներդրումներ ներառական միջավայրի զարգացման ուղղությամբ՝ «ՔայլՏեք», «Հերոսների վերականգնողական քաղաք» և «Հույսի կամուրջ» ՀԿ-ների ծրագրերի միջոցով։ Ծրագրերի ազդեցությունը հասել է 513 շահառուի։

Սոցիալական աջակցություն՝ մարդակենտրոն մոտեցմամբ

IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում 2025-ին իրականացվել են Արցախից տեղահանվածների կյանքի որակի բարելավմանն ուղղված 4 միջոցառում։ Ծրագրերը ներառել են մասնագիտական կրթություն արցախցի կանանց համար, ֆինանսական գրագիտության դասընթացներ դպրոցականների համար, մանկապարտեզի ստեղծում Սյունիքի մարզում և կրթաթոշակային աջակցություն արցախցի ուսանողներին։ Ընդհանուր ներդրումները կազմել են տասնյակ միլիոնավոր դրամներ և նպաստել են շահառուների կայունացմանն ու ինքնաբավության բարձրացմանը։

Պատասխանատվություն բնության հանդեպ

Բնապահպանական ուղղությամբ IDGroup-ը 2025-ին ներդրել է ավելի քան 10.4 մլն դրամ։ Նախորդ տարիներին IDGroup ընկերությունների շնորհիվ Հայաստանի անտառային ֆոնդում տնկվել է ավելի քան 30,000 ծառ։ 2025-ին իրականացված «Սիմֆոնիկ անտառ» ծրագրի արդյունքում նախատեսվում է տնկել ևս շուրջ 7,000 ծառ, իսկ Բանկերի միության և ՀՀ բոլոր բանկերի հետ համատեղ իրականացվող միջոցառման շրջանակում ևս 5555 ծառ։ Այս համատեքստում կարևոր է նշել, որ թվային բանկինգի և օնլայն գործարքների զարգացումը զգալիորեն կրճատել է թղթի և պլաստիկի սպառումը։

Աշխատակիցները՝ կազմակերպության առանցքում

IDGroup-ը աշխատակիցներին դիտարկում է որպես հիմնական արժեք։ Ընկերությունում գործում է հավասար հնարավորությունների վրա հիմնված կադրային քաղաքականություն, արտոնությունների լայն փաթեթ և շարունակական զարգացման ծրագրեր։ IDBank-ի IDream կրթական ծրագրի արդյունքում 2025-ին 47 շրջանավարտից 34-ը համալրել են բանկի թիմը։

Նոր նպատակներով՝ դեպի 2026

2026-ին IDGroup-ը շարունակելու է ԿՍՊ քաղաքականության խորացումն ու ազդեցության ընդլայնումը՝ կենտրոնանալով ֆինանսական և թվային գրագիտության, մարզերի զարգացման, ներառականության, «կանաչ» նախաձեռնությունների և աշխատակիցների բարեկեցության վրա՝ նպատակ ունենալով նպաստել ավելի ներառական, կրթված և կայուն հասարակության ձևավորմանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ