«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին»
Անգլիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Նյուքասլի» նկատմամբ։
Տանտերերի կազմում գոլերով աչքի են ընկել Ուգո Էկիտիկեն (դուբլ), Ֆլորիան Վիրցը և Իբրաիմա Կոնատեն։ Վիրցը նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Էնթոնի Գորդոնը։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» 24 խաղում վաստակած 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Նյուքասլը» 33 միավորով (23 հանդիպում) գտնվում է 10-րդ տեղում։