Աստղագուշակ՝ հունվարի 3-ի համար
Խոյ: Ընտանիքով զբոսանքի ժամանակ, հնարավոր է, անսպասելիորեն հայտնվեք մի հետարքիր վայրում կամ ակամա դառնալ հասարակական ուրախ միջոցառման մասնակից: Օրը նպաստավոր է նրանց համար, ովքեր գործում են ոչ ստանդարտ, սիրում են իմպրովիզացիաներ և անակնկալներ: Խորհուրդ է տրվում զբաղվել մարմնակրթությամբ:
Մերձավորների հետ հարաբերություններում թագավորում է ներդաշնակությունը, դուք հրաշալի հասկանում եք սիրելիներին: Այսօր դուք ունակ եք կարգավորել հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ նախապես վեճեր եք ունեցել:
Ցուլ: Այսօր հաջողությունը ձեր կողմից է, դուք շանս ունեք օգտվել նրա բարիքներից, որպեսզի իրականացնեք ձեր վաղեմի և թանկ երազանքները: Միայն թե չարժե մոռանալ օբյեկտիվ զգուշության մասին: Ռիսկի դիմել, մասնակցել ինչ-ինչ ավանտյուրաների, հատկապես, եթե րանք կապված են փողային գործարքների հետ, այսօր ուղղակի վտանգավոր է:
Դուք այսօր հակված եք շփումների, նույնիսկ կարող եք շատախոսի տպավորություն թողնել, ինչը տեղին չէ: Աշխատեք պահել կենդանի երկխոսություն և արտահայտվելու հնարավորություն տալ նաև զրույցի մյուս մասնակիցներին:
Երկվորյակ: Օրը նպաստավոր է շփումների, անձնական խնդիրների քննարկման և կարգավորման համար: Ձեր հարմարվողականությունն այսօր կօգնի հեշտությամբ հարաբերություններ ստեղծել նույնիսկ անծանոթ մարդկանց հետ: Դուք կարող եք ընդլայնել ձեր բարեկամների շրջանակը: Այսօր համակված եք արդիականության զգացմունքով, զգում եք, որ ունակ եք շատ բաների:
Հնարավոր է՝ նկատեք, որ ընկերներն ու բարեկամները փորձում են նպաստել ձեր և սիրելի մարդու առավել մերձեցմանը: Ձեր շրջապատում կլինեն անհատներ, ովքեր կփորձեն լինել համընդհանուր ուրախության կենտրոնում՝ իրենց հետ անկեղծանալու հնարավորություն տալով նաև ձեզ:
Խեցգետին: Իրավիճակն այսօր կայուն է, կանխատեսելի և բարենպաստ: ժամանակը հարմար է ձեզ վրա արդյունավետ աշխատելու, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, հեռուստատեսությամբ սիրած ծրագրերը դիտելու համար: Կարող եք զբաղվել մարմնամարզությամբ, սակայն ծանրաբեռնվածությունը պետք է զգալիորեն թուլացնել:
Օրը բարենպաստ է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ընդհանուր հետաքրքրություններ ու հայացքներ ունեցող մարդիկ այսօր կարող են գտնել միմյանց: Իսկ նշանի այն ներկայացուցիչները, ովքեր արդեն ամուսնացած են, կհասկանան, որ իրենց միության հետ կապված թերությունների մասին պատկերացումները չափազանցված են:
Առյուծ: Հնարավոր է՝ այսօր բախվեք անհետաձգելի գործերի հետ կապված որոշ դժվարությունների: Թեև շատ իրավիճակներ անակնկալի կբերեն ձեզ, այնուամենայնիվ, աշխատեք դրանք հաղթահարել ավանդական միջոցներով ու հնարքներով: Լավ կլինի՝ այսօր ժամանակ գտնեք զբաղվելու ձեր առողջությամբ, սպորտով, առտնին գործերով:
Անձնական կյանքում ներդաշնակությունը կկարողանաք պահպանել, եթե մտերիմներին չթողնեք առանց ձեր աջակցության և ուշադրության: Հանգստյան օրը հրաշալի առիթ է բարեկամներին այցելելու, նույնիսկ եթե նրանք հեռու են ապրում:
Կույս: Մի կողմ թողնելով հանգստանալու ցանկությունը և օգնելով շրջապատի մարդկանց՝ կարգավորելու իրենց գործերը, դուք կարող եք հայտնվել շատ հակասական իրավիճակում: Բայց այդ ընթացքում դուք կառաջնորդվեք պատասխանատվության և պարտքի զգացումով: Ձեռք մեկնելով մարդկանց՝ դուք ոչ միայն բարի գործ կկատարեք, այլև ձեր իսկ աչքում կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը:
Երեկոյան մոտ ստիպված կլինեք ուշադրությամբ պարուրել երեխաներին: Հնարավոր է՝ մտերիմները իրենց ցանկություններով ու պահանջներով դիմեն ձեզ, ինչը կարող է բավականին ծախսաբեր լինել:
Կշեռք: Այսօր դուք կլինեք ուշադրության կենտրոնում, ձեր էներգիան անսպառ է, այնպես որ ակտիվության և վստահության ավելցուկ կզգաք: Դուք պատրաստ եք մտերիմների և ընկերների համար փոքրիկ տոն կազմակերպել, որպեսզի ուզածի չափ ուրախանաք և կտրվեք հոգսերից ու կենցաղային խնդիրներից:
Օրը նպաստավոր է հատկապես ընտանեկան գործերում ամեն ինչ փոխադարձ վստահության վրա կառուցելու համար: Լավ կլինի՝ մտերիմ մարդկանց անակնկալ մատուցել: Օրինակ՝ նրանց հետ ուղևորվել բնության գիրկը:
Կարիճ: Հարկ կլինի որոշ ժամանակ մոռանալ սեփական կարիքների մասին և կենտրոնանալ ընտանիքի անդամների կամ մտերիմ մարդկանց ցանկությունների վրա: Կարիք չկա եսասիրություն ցուցաբերել: Դուք դրանով կարող եք վեճի առիթ տալ: Բայց և մի շտապեք ստանձնել բոլոր պարտականությունները: Համագործակցությունը անցանկալի իրավիճակները շրջանցելու լավագույն միջոցն է այսօր:
Անձնական հարաբերությունների ոլորտում նույնպես, եթե դուք հրաժարվեք սեփական որոշ պահանջմունքներից, կկարողանաք կարգավորել հարազատների և ընկերների հետ ձեր հարաբերությունները, ինչպես նաև հասնել փոխըմբռնման սիրելիի հանդեպ տածած զգացմունքներում:
Աղեղնավոր: Դուք կզգաք թե ինչպես է ուժեղանում դրական միտումների ազդեցությունը: Հնարավոր է ստանաք արժեքավոր տեղեկություններ կամ երկար սպասված նորություն: Խորհուրդ է տրվում այսօր ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, այցելել բարձրաշխարհիկ կամ ժամանցային երեկույթների: Ձեզ հաճույք կպատճառի թե համերգը և թե սիրելի դերասանի հետ հանդիպումը:
Այսօր, հնարավոր է, ձեռք բերեք նոր ընկերներ, ովքեր կկիսեն ձեր նախասիրությունները և որոնց հետ դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չի բացառվում նաև, որ սկիզբ կդնեք նոր սիրավեպի:
Այծեղջյուր: Հրաշալի օր է երբեմնի ցանկությունների իրականացման համար: Արժեքավոր նվերներ ստանալու և նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությունը մեծ է: Իսկ ինչ վերաբերում է գործերին, ապա ձեզ չի հաջողվի ամեն ինչ նախապես ծրագրավորել: Դուք կարող եք հայտնվել մի իրավիճակում, որից դուրս գալու համար հարկ կլինի շատ արագ որոշումներ կայացնել:
Ապագայի հանդեպ ունեցած թաքուն ծրագրերով կարող եք կիսվել սիրելիի հետ կամ միասին ծրագրել հետագա անելիքները: Բնության գրկում զբոսնելու համար հրաշալի ժամանակ է, միայն թե զբոսանքների համար ընտրեք օրվա լույս ժամերը՝ գերադասելով տաք հագուստ: Հիվանդանալու հավանականություն կա:
Ջրհոս: Այսօր դուք շանս ունեք գտնելու այն, ինչ վաղուց եք փնտրում կամ արդեն վերջնականապես կորած էիք համարում: Մնացած հարցերում դժվար թե օրը հիշարժան դառնա և առանձնանա որևէ առումով: Լավ կլինի ժամանակ գտնել առանձնանալու կամ շփվելու համար այն մարդու հետ, ով ունակ է ձեզ ուրախություն պատճառել:
Լավ կլինի կրճատել շրջապատի մարդկանց հետ շփումները և լուրջ ծրագրեր չկազմել ընդհուպ մինչև երեկո: Օրվա վերջին հատվածը կարող եք անցկացնել սիրելիի հետ՝ նախապես ծրագրելով ռոմանտիկ ընթրիք երկուսի համար:
Ձկներ: Դուք ինչ-որ լավ բան անելու պահանջ կզգաք և անչափ ուրախ կլինեք, եթե նույնիսկ ձեզ օգնության համար դիմեն միանգամայն անծանոթ մարդիկ: Հատկապես հաջող կընթանան նշանի այն ներկայացուցիչների գործերը, ովքեր զբաղված են ստեղծագործական աշխատանքով:
Դուք ձեզ լքված և միայնակ կզգաք, եթե հեռու մնաք մտերիմներից և սիրելի մարդուց: Այդ պատճառով, խուսափեք լիակատար միայնությունից: Լավագույն տարբերակ է մտերիմներին և ձեզ համար թանկ մարդկանց սեփական հարկի տակ հավաքելը: