Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Politics

«Խաղաղություն ունենում են մինչև ատամները զինված բանակի պարագայում, չունենաս այդպիսի բանակ, խաղաղություն չի լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, երբ Ադրբեջանից հայտնում են, թե վերացնում են դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, թե պատրաստ է օր առաջ Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, հարցեր են առաջանում, թե արդյո՞ք այս գործողությունները չպետք է հաջորդեին «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և «Թրամփի ուղու» գործարկմանը։ Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը չի կարծում, որ հնարավորություն կա «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու, որովհետև Ադրբեջանի կողմից կա առաջ քաշված պայման։ «Ըստ դրա, Սահմանադրության մեջ պետք է կատարվի փոփոխություն։ Իրենք ասում են, որ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ՝ նկատի ունենալով Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը դրված է Սահմանադրության նախաբանում, իսկ այնտեղ հիշատակված է Արցախի Ազգային խորհրդի և Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը և նաև Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու Հայաստանի հանձնառությունը։ Այս երկու դրույթներն Ադրբեջանի համար խնդիր են, պահանջում են, որ Հայաստանը փոփոխություն կատարի Սահմանադրության մեջ, դրանից հետո կստորագրվի այդ փաստաթուղթը։ Սրան թերահավատ եմ, որովհետև բացառված չէ, որ մի նոր պայման առաջ քաշեն և ասեն, որ հիմա էլ սա պիտի անեք։ Այդ պահանջները, պայմանները եղել են անվերջ։ Ելնում եմ հետևյալ մեկնակետից։ Թուրքիայի և նրա կովկասյան կցորդ Ադրբեջանի համար հետևյալ խնդիրն է դրված՝ Հարավկովկասյան տարածաշրջանում չպիտի գոյություն ունենա Հայաստան անունով պետություն։ Նրանք նպատակ են հետապնդում բոլոր հնարավոր և անհնար, խաղաղ և ոչ խաղաղ, ուժային և փափուկ մեթոդներով աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին էլ կա՛մ ենթարկել ցեղասպանության, ուղիղ իմաստով՝ ֆիզիկապես ոչնչացման, կա՛մ, եթե տվյալ պահին դա հնարավոր չեղավ, հայ ժողովրդին ցրել աշխարհով մեկ, դարձնել թափառական և, ըստ իրենց, այդպիսով լուծել Հայկական հարցը։ Ուստի խիստ թերահավատ եմ, որ նման փաստաթուղթ առհասարակ կստորագրվի։ Եթե անգամ ստորագրվի, չի լինելու խաղաղություն։ Մի նախադեպ ունեմ իմ աչքի առաջ՝ ԱդրբեջանԱրցախ կոնֆլիկտի կարգավորման առումով 1918 թվականից մինչ օրս ստորագրվել է 14 փաստաթուղթ։ Բոլոր 14 փաստաթուղթն էլ խախտել է Ադրբեջանը, ըստ որում՝ այդ փաստաթղթերի մի զգալի մասը կրել է Ադրբեջանի ստորագրությունը։ Խաղաղություն ունենալ և մտածել խաղաղության մասին՝ ստորագրելով «Խաղաղության պայմանագիրը», միամտություն է։ Խաղաղություն ունենում են մինչև ատամները զինված բանակի պարագայում։ Համոզված ասում եմ՝ չունես բանակ, խաղաղություն չի լինելու, այն էլ՝ այնպիսի թշնամու առկայության պարագայում, ինչպիսիք են Թուրքիան և նրա կովկասյան կցորդ Ադրբեջանը։ Ի հեճուկս այս պարզ, ակնհայտ իրողությունների՝ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ հունվարի մեկից զինծառայության ժամկետն է կրճատվում։ Դա խիստ դատապարտելի քայլ է նման պայմաններում, որոնցում այսօր հայտնվել է Հայաստանը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ՀասանՋալալ յանը։

Իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի տալիս սահմանադրական փոփոխությունների մեկնարկն այն դեպքում, երբ ասում է, թե արդեն 2018 թվականից ունեին մտադրություն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու։ Քաղաքագետը կարծում է՝ իշխանությունը չի շտապում, որովհետև առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ «Ենթադրում եմ, որ այդ քայլին գործնականում ձեռնամուխ կլինեն խորհրդարանական ընտրություններում հաջողելուց հետո։ Նախքան ընտրությունները դժվար թե գնան Սահմանադրությունը փոխելու ճանապարհով։ Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ունենան իշխանություն, կարծում եմ՝ այդ պարագայում կփորձեն գործնականում կատարել նաև այդ փոփոխությունը, իհարկե, հայտարարելով, որ դա Ալիևի պահանջով չեն անում։ Նրանց այդպիսի հայտարարությունները համոզիչ չեն, որովհետև մինչ օրս կատարել են օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի բոլոր պահանջները։ Մինչդեռ պետք էր այդ պահանջները չկատարել, այլ պայման դնել, որ մինչև մեր գերյալները չազատագրվեն և չվերադառնան հայրենիք, որևէ բանակցության, առավել ևս պայմանի մասին խոսք լինել չի կարող»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնում ենք նաև դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու Ադրբեջանի հայտարարությանը և Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանը՝ կապ ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի բեռների համար։ Ենթադրելի էր, որ հատկապես մեր երկրի տարածքով բեռների փոխադրումը պետք է տեղի ունենար «Թրամփի ուղու» գործարկումից հետո։ Իսկ գուցե կյանքի է կոչվում Հայաստանի միջով անխոչընդոտ կապի նախագիծը։ «Երկու ասելիք ունեմ դրա վերաբերյալ։ Առաջին՝ Ադրբեջանն ասում է, որ պատրաստ է դեպի Հայաստան բեռների փոխադրման սահմանափակումը վերացնել։ Ուզում եմ հիշեցնել Իլհամ Ալիևի՝ ոչ այդքան վաղ անցյալում արված մի հայտարարություն. «Երևան չենք գնա տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։ Կարծում եմ, որ այդ ամենը պետք է դիտարկել նրա այս խոսքի տրամաբանության մեջ։ Այսպիսի միջոցառումները, քայլերը տեղավորվում են Ադրբեջանի ծավալապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականության տրամաբանության մեջ։ Երկրորդ՝ ասվեց, որ Ղազախստանից պիտի հացահատիկ գա Հայաստան։ Ճիշտ կլինի այս հարցը դիտարկել նաև ադրբեջանաղազախական հարաբերությունների տիրույթում։ Միգուցե Ղազախստանը չլինի, մեկ այլ երկիր լինի, որը ցանկանում է, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով բեռ տեղափոխել Հայաստան։ Դրանով Ադրբեջանը մյուս կողմից բարիդրացիական հարաբերություններ է կա՛մ հաստատում, կա՛մ զարգացնում երրորդ երկրների, տվյալ պարագայում՝ Ղազախստանի հետ»,-հավելում է նա։

Քննարկելով «Թրամփի ուղու» թեման՝ քաղաքագետն ասում է՝ անունը լինի «Թրամփի ուղի» կամ «Զանգեզուրի միջանցք», նպատակը մեկն է՝ այնպիսի մի իրավիճակի հասցնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնարավոր լինի «կուլ տալ» Հայաստանը։ «Անունից որևէ բան կախված չէ։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» անունը։ Ստորագրված թղթում այդպիսի արտահայտություն, ձևակերպում չկա, բայց իրենք շարունակում են համառորեն գնալ իրենց համար ձևակերպված ստրատեգիական նպատակի իրագործման ուղղությամբ։ Իրենց նպատակը Հայաստանը վերացնելն է, և պարտադիր չէ՝ դա լինի սառը զենքի, ռազմական գործողությունների, պատերազմական իրավիճակների միջոցով։ Դա հնարավոր է նաև անել, ինչպես Իլհամ Ալիևն է ասել, քայլելով Հայաստան հասնելով։ Իրենց առաջ քաշած պայմաններից մեկը 300 հազար ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում։ Փորձելու են այդ եղանակով գրավել Հայաստանը, եթե Հայաստանի Հանրապետության գործող վարչակազմը չիրականացնի ազգային, պետական շահերը սպասարկող քաղաքականություն։ Ադրբեջանը գնալու է դրան, որովհետև տեսնում է՝ ինչ պայման առաջ է քաշում, այն կատարվում է։ Այսքան ժամանակ եղե՞լ է մի պայման, որ Հայաստանի կողմից չկատարվի։ Այս մռայլ, գորշ, դժվարին ժամանակների ականատեսը, վկաներն ենք։ Կդժվարանամ մի դեպք վկայակոչել, երբ Նիկոլ Փաշինյանը չի կատարել Իլհամ Ալիևի պահանջը, այդպիսի բան տեղի չի ունեցել։ Դիմացինը տեսնում է՝ ինչ պայման առաջ է քաշում, որը նպաստում է, թշնամու տեսանկյունից, իր պետական, ազգային շահերի սպասարկմանը, կատարվում է, և հաջորդն է առաջ քաշում, հետո մեկ ուրիշը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին պայմանը կատարվե՞ց, թե՞ ոչ։ Այո՛, կատարվեց։ Ադրբեջան-Արցախ չկարգավորված հակամարտության կարգավորման տեսանկյունից սա հետընթաց, ձախողում էր մեզ համար։ Իհարկե, դա չի նշանակում, որ Արցախի խնդիրը փակված է և այլն, այդպիսի բան չկա և չի կարող լինել, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդ պայմանը ևս կատարել է»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալ յանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում