Հերթական անհանգիստ գիշերը՝ Ռուսաստանում
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 61 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2025 թվականի հոկտեմբերի 16–ի ժամը 23: 00–ից հոկտեմբերի 17–ի ժամը 07: 00–ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 61 ուկրաինական ԱԹՍ են խոցել և որսացել` 32–ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 13–ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 6-ը՝ Սև ծովի ջրատարածքում, 5 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, 2-ական` Տուլայի մարզի և Մոսկվայի շրջանի տարածքներում, 1-ը՝ Կուրսկի մարզում»,– ասվում է հաղորդագրության մեջ։