Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: