Հայրը 3 տարեկան դստերը նետել է 4-րդ հարկի պատուհանից
|
Ուֆայում հայրը իր երեք տարեկան դստերը նետել է չորրորդ հարկի պատուհանից։ 34-ամյա տղամարդը և երեխան մենակ են եղել տանը, մայրը և նրա ավագ որդին մեկ այլ քաղաքի առողջարանում են եղել։ Երեխան այժմ գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։ Դատելով դեպքի վայրից արված կադրերից՝ տղամարդը նախ բնակարանի պատուհանից առարկաներ է նետել։ Դատախազությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի վերաբերյալ։
|