Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
uncategorized

Թուրքերի մեջ թուրքական գենը կազմում է երկու տոկոս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը

– Պարոն Ալվրցյան, հայերի՝ իրենց ինքնությանը վերադառնալու հարցում բավականին խոչընդոտներ կային և հիմա էլ կան, ի՞նչ եք կարծում՝ դրանք կվերանա՞ն Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրությամբ:

– Չեն վերանա, հիմնականում կմնան, ընդամենը կարող է որոշ հարցերում փոփոխություններ լինել: Քանզի այդ խոչընդոտները ոչ թե պատրիարքարանի կամքով են լինում, դրանց մեծ մասի վրա պատրիարքարանն իրավասություն չունի էլ, այլ պետությունն է այդպես ուզում:

Օրինակ, Թուրքիայում այսօր աշխարհիկ համայնք ունենալու, ինչպես սփյուռքի այլ օջախներում է, համայնքային ազգային իշխանություններ ձևավորելու լիազորությունները կարող են տրվել միայն իշխանությունների կողմից:

Կամ մեկ այլ՝ Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարբեր տարածքներում լքված հայկական եկեղեցիների վերականգնման հարցը: Հայոց պատրիարքարանը ընդամենը մի 7–8 եկեղեցու վրա ունի լիազորություններ: Մնացածը համարվում են պետական սեփականություն, և պետության կողմից եթե նույնիսկ վերականգնվում են, ապա վերածվում են պետական կառույցների կամ թանգարանների, կամ մարզադահլիճների, կամ երիտասարդական կենտրոնների:

Սակայն, այս ամենով հանդերձ, պատրիարքի վարած քաղաքականությունից շատ բան կախված կլինի: Այն կարող է հայ համայնքի իրավունքներն առավել գրագետ ու օպտիմալ ձևով պաշտպանել:

– Իսկ պատրիարքը կունենա՞ այդպիսի հնարավորություններ: Ի՞նչ ճանապարհով կարող է անել:

– Այսօր կարելի է այդ հնարավորությունները ստեղծել: Որովհետև Թուրքիան՝ ինքը, բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած: Ճիշտ է, այսօր այս երկրի բռնապետական հակումներն են ուժեղանում, բայց գիտենք, որ ցանկացած պետության մեջ բռնապետության ուժեղացմանը հաջորդում է հակազդման փուլը, երբ պայքար է ընթանում նրա դեմ:

Այսինքն՝ այսօրվա պատրիարքը պետք է կարողանա եղած հնարավորությունները ճիշտ օգտագործել և իր գործունեությամբ հավատ ներշնչել ոչ միայն քրիստոնյա հայերին: Պատրիարքարանը պետք է իր գործունեությամբ դառնա բոլոր այն մարդկանց հույսի և հավատի կենտրոնը, որոնք իրենց հայ են համարում: Խոսքս ալևի և սյունի կրոնափոխ հայության զանգվածների մասին է:

Իսկ նախորդ պատրիարքարանը, այս տեսակետից դրական առումով ոչ միայն աչքի չընկավ, այլև, ավելին, մի շարք խոչընդոտներ ստեղծեց հայերի առաջ:

– Երբևէ հնարավո՞ր է, որ հայ համայնքը կրոնականից դառնա ազգային համայնք: Դա ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ:

– Միայն և միայն Թուրքիայի՝ լիարժեք ժողովրդավարացման, եվրոպական արժեքներին նրա գործունեության համապատասխանության, և, ընդհանրապես, այս երկրի՝ եվրոպական ընտանիքի մաս դառնալու պայմաններում:

Որովհետև այսօրվա նրա որդեգրած իսլամիստական քաղաքականությունը լավագույն դեպքում կհանգեցնի այն համակարգի վերստեղծմանը, որին ծանոթ ենք եղել հարյուր տարի առաջ: Այն Օսմանյան կայսրության վարչաքաղաքական, համակարգն էր, որտեղ ազգային փոքրամասնություններն ունեին միլլեթների՝ փոքրիկ համայնքների կարգավիճակ: Նրանցում կար ազգային իշխանությունների որոշակի սաղմեր՝ համաձայն 1862 թվականին ընդունված ազգային սահմանադրություն:

Սակայն այս երկրում ազգայնամոլական տրամադրությունների ներկա ահագնացումը այդպիսի հույսեր էլ չի ներշնչում:

– Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տվել. այսօր ինչքա՞ն ծպտված հայեր կան այս երկրում և դրանց ո՞ր մասն է գալիս իր ինքնության ճանաչմանը: Եվ, ընդհանրապես, այդ գործընթացն ազգայնականության ուժեղացման ներկա իրավիճակում մեծանո՞ւմ է, թե՝ թուլանում:

– Հերիք է, որ թվերի մասին խոսեմ, բոլորը հարձակվում են ինձ վրա. իմացող–չիմացող, հասկացող–չհասկացող: Իսկ ես ինձ թույլ եմ տալիս որևէ տվյալ ասել ավելի քան տասը տարիների իմ ուսումնասիրությունների արդյունքում, որոնք ամփոփվել են երկու գրքում և բազմաթիվ հոդվածներում: Ես տվյալները հավաքել եմ մեկ առ մեկ՝ հայ, թուրք հետազոտողների աշխատություններից, նաև արխիվային նյութերից:

Մինչդեռ շատերն աչքաչափով ինչ թիվ ասես՝ կասեն: Վերջերս Աշոտ Մանուչարյանը հայտարարել էր 12 միլիոնի մասին: Թուրքիայում ապրող մարդիկ էլ են իրենց թիվն ասում՝ 7 միլիոն, 8 միլիոն: Նույնիսկ նկատում են, որ ես չափավոր թիվ եմ ասում. ընդամենը՝ 4 միլիոն: Իսկ ես էլ պնդում եմ, որ այո, չափավոր է, որովհետև ես չեմ կարող հորինել: Ու ներկայացնում եմ նաև, թե որտեղից են գալիս իմ տվյալները:

Նաև ասում եմ, որ իմ տվյալները վերաբերվում են վերջին հարյուր տարվա մեջ իսլամացվածներին: Եթե դուք նկատի ունեք դարերի ընթացքում իսլամ ընդունած հայերին, ապա պատկերը բոլորովին այլ է լինելու: Ընդհանրապես, թուրք գենետիկների պաշտոնական տվյալներով, այսօր Թուրքիայի կենտրոնական մասերում, ներառյալ նաև՝ Ստամբուլը, բնակվող թուրքերի թուրքական գենը կազմում է 2%: Այն դեպքում, երբ եվրոպական մի շարք ազգերի մոտ՝ ֆինների, հունգարների մոտ թուրքական գենը հասնում է 60%–ի:

Այնպես որ, գենետիկ իմաստով թուրք չկա:

Բայց եթե գենետիկ իմաստով թուրք չկա, չի նշանակում, թե քաղաքական իմաստով էլ չկա: Նրանք թուրք են իրենց մտածողությամբ, աշխարհայացքով, կրթությամբ, դաստիարակությամբ: Եվ բնական է, որ այս թուրքերի մեջ ահռելի թիվ են կազմում հայերը, հույները, բալկանյան ժողովուրդները, սլավոնները, հրեաները և շատ այլ ազգեր:

Վերադառնալով բուն հարցին, ասեմ, որ կրկին ուսումնասիրությունների արդյունքում, նաև բազմաթիվ հանդիպումների, զրույցների, այլ հետազոտողների կարծիքները հաշվի առնելով, եկել եմ մի եզրակացության, որ եթե պայմաններ ստեղծվեն, ապա իսլամացած հայերի կեսը կարող է վերադառնալ իր ազգային ինքնությանը, վերադառնալ հայ առաքելական քրիստոնեկան եկեղեցի:

Կամ վատագույն դեպքում կգնան եվրոպա ու կդառնան քրիստոնեական այլ եկեղեցու անդամ՝ կաթոլիկ, բողոքական:

Օրինակ, եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, ահռելի քանակությամբ կրոնափոխ հայեր են ապրում: Այդ հայտարարված 4 միլիոն թուրքերի մեջ մեծ թիվ են կազմում հայերը, հատկապես՝ համշենահայերը: Շատ հավանական է՝ նրանք կձուլվեն–կգնան: Բայց, բոլոր դեպքերում, մեկ միլիոնից ավելին անպայման կվերադառնա հայություն:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում