Մերի Բաբայանը Իսպանիայում գրավեց առաջին հորիզոնականը
«Народи всего мира» միջազգային երաժշտական մրցույթում հրավիրված երկրների շարքում էր նաև Հայաստանը : «Տենոր» համաշխարհային ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանը, նախնական լսումների արդյունքում, գործընկերների հետ քննարկումից հետո ընտրեցին Մերի Բաբայանին , ով հոկտեմբերի 30 -ին մրցութային կարգով կներկայացներ մեր երկիրը : Մերին փայլուն ելույթ ունեցավ, վայելեց իսպանացի հանձնախմբի անդամների գոհունակությունը :
Հոկտեմբերի 31-ին Lloret de mar քաղաքի կենտրոնական հրապարակում գալահամերգն էր , որին պետք է մասնակցեին միայն լավագույնս հանդես եկած մասնակիցները : Ընտրված ինը արտիստներից մեկը Երևանի ներկայացուցիչն էր : Ավարտին հայտարարվեց հաղթողների անունները, ի պատիվ մեզ` առաջին պատվավոր հորիզոնականում մեր երկրի անվանումն էր ու Մերի Բաբայանի անունը: