Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Էդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԳավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանԱշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԵրեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Գինը վճարում է ժողովուրդը...Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանյան քաղաքական դաշտը արմատական փոփոխությունների կարիք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի, նոր որակի կուսակցությունների կարիք ունի.. Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի քաղաքական դաշտն ու կուսակցական համակարգը այդպես էլ չկայացան և խոր ճգնաժամ են ապրում: Եվ այս համակողմանի ու խոր ճգնաժամը, այս աննախադեպ աղետալի վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, հետևանք է նախևառաջ քաղաքական դաշտի չկայացածության ու այլասերվածության։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան քաղաքական դաշտում, որևէ առնչություն չունի քաղաքականության վերաբերյալ դասական պատկերացումների և քաղաքական գործընթացների հետ:

Կուսակցությունների ու քաղաքական կառույցների գերակշիռ մասն էլ պարզապես զբաղված է անպտուղ գործունեությամբ՝ էժանագին բամբասանքներով, փոխադարձ մեղադրանքներով, բանսարկությամբ, հարաբերություններ պարզելով ու միմյանց վարկաբեկելով: Երկիրն էլ անկախության տարիներին առավելապես կառավարվել է տնավարի, թայֆայական և կլանային մոտեցումներով, իսկ արդյունքում կառավարման համակարգ են թափանցում և անգամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնում պատահական, տգետ, հաճախ մտավոր հետամնաց, ապաշնորհ և բարոյազուրկ մարդիկ։ Քաղաքական համակարգի առաքելությունը, մինչդեռ, կոչված է նպաստելու պետականաշինությանը, ժողովրդի և նախևառաջ կուսակցությունների անդամների շրջանում քաղաքական-պետական մտածողության ձևավորմանը, քաղաքական և պետական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու երկրի անվտանգության, սոցիալ-տնտեսական, կրթության ու գիտության, մշակույթի զարգացմանը և երկրում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ապահովմանը: Հետխորհրդային տարիներին այդպես էլ, սակայն, ոչ միայն չկայացավ քաղաքական համակարգը, այլ ընդհակառակը՝ իշխանությունների կողմից իրենց վերարտադրությունն ապահովելու և հավերժ իշխելու նպատակով ամեն ինչ արվեց քաղաքական դաշտն ամայացնելու, ապականելու և մարդկանց քաղաքական մտածողությունը դեգրադացնելու միջոցով կառավարելի դարձնելու համար: Արդյունքում գնալով ընկնում է իշխանության մարմինների ու նրանց գործունեության որակն ու արդյունավետությունը։ Քաղաքական դաշտի չկայացածության մասին է խոսում նաև այն, որ ոչ մի անգամ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ըստ էության, հետխորհրդային տարիներին բոլոր իշխող կուսակցությունները քաղաքական ինստիտուտներից վերածվել են կարիերայի կենտրոնների, իսկ կադրերի ընտրության հարցում առավելապես առաջնորդվել են կուսակցականության, «յուրային» և թիմին ու առաջնորդին «հավատարիմ» լինելու սկզբունքով, նրանցից շատերը, մինչդեռ, իշխանություն կորցնելու դեպքում առաջինն են դավաճանել սեփական թիմին ու առաջնորդին և լքել կուսակցությունը:

Քաղաքական (պետական) կառավարման արդյունավետության վրա բացասաբար է անդրադառնում նաև կադրերի ընտրության խիստ գերկուսակցականացված մոտեցումը, որը կարող է ազգայինի ու պետականի նկատմամբ կուսակցական շահի վեր դասման ու հասարակության պառակտման՝ յուրայինների ու օտարների բաժանման լուրջ վտանգ հանդիսանալ: Պետք է խոստովանենք, որ կուսակցություններն, ըստ էության, Հայաստանում վարկաբեկված ինստիտուտներ են, և դրանք թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ հանրապետության ժամանակ առավելապես առաջնորդվել են ոչ թե գաղափարներով, երկրի ու ազգի շահերով, այլ իրենց անձնական ու խմբային նեղ շահերով ու ամբիցիաներով: Դա է վկայում նաև այն, որ այդպես էլ կուսակցությունների շուրջ չի կայանում քաղաքական ընդդիմադիր ուժերի կոնսենսուս և հանրային միասնություն ու համերաշխություն։ Մինչդեռ, այն, ինչ 2024 թ. տեղի ունեցավ ոչ կուսակցական Բագրատ Սրբազանի շուրջ, ցույց է տալիս, որ հանրության կողմից ապակուսակցականացված շարժումներն են բավական ընդունվում, վստահություն ներշնչում։

Քաղաքական համակարգի չկայացմանն ու կուսակցականացմանը մեծապես նպաստել է նաև ընտրական ոչ կատարյալ համակարգը: Փաստորեն, ստացվում է, որ կուսակցությունները, ունենալով հանրային շատ ցածր վստահություն և վարկանիշ, գրեթե 100 տոկոսով տեղ են գրավում երկրի ներկայացուցչական բարձրագույն իշխանական մարմնում՝ ԱԺ-ում, իսկ քաղաքացիական հասարակության արժանավորները մնում են քաղաքական լուսանցքում: Ասելս այն է, որ չկայացած կուսակցական համակարգ և կուսակցությունների այդքան ցածր վարկանիշ ունեցող երկրներում 100 տոկոսանոց համամասնական համակարգը ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն խախտում է։ Իսկ ԱԺ-ն էլ ձևավորվում է մի քանի կուսակցությունների առաջնորդների քմահաճույքով: Եվ սա կոչվում է ժողովրդավարությո՞ւն։ Ամենևին չժխտելով, որ, անշուշտ, կան շատ ազնիվ, իրենց գաղափարներին, հայրենիքին նվիրյալ կուսակցականներ, դրա հետ միասին, սակայն, շատ անբարոյականների, սրիկաների, պոպուլիստների ու ապաշնորհների համար կուսակցություններում հանգրվանելը ցանկացած գնով լավ և հեշտ ապրելու միջոց է դարձել: Արդյունքում Հայաստանում քաղաքացիական հասարակության՝ քաղաքականապես ակտիվ և որակյալ հատվածի գերակշիռ մասը լուրջ չի վերաբերվում կուսակցություններին, չի անդամակցում որևէ կուսակցության և հայտնվում է քաղաքական լուսանցքում ու պատժվում նրանով, որ իրենց ղեկավարում են իրենցից անհամեմատ պակաս արժանիները։

Պետությանն ու երկրին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել այն: 19-րդ դարի գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Կառլ Վեբերը նշել է. «Ամենադժվարին արվեստը կառավարելու արվեստն է»: Պետություն կառավարելը ստեղծագործական գործունեություն է և բացառապես իմաստուն ու բարոյական մարդկանց գործը, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են ու պարկեշտ, խիզախ են, ունեն ազգային ու առաջադիմական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, ազնվագույն ծագում, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ և կազմակերպչական ընդունակություններ։ Ըստ իս, անհրաժեշտ է արմատապես փոփոխության ենթարկել երկրի քաղաքական համակարգը, արմատական փոփոխություններ կատարել կուսակցությունների մասին օրենքում ու Ընտրական օրենսգրքում այն հաշվով, որ կուսակցությունները, հայտնվելով քաղաքական դաշտում, դառնան հասարակական զարգացման կարևոր գործոն, ձևավորվեն գաղափարական սկզբունքներով, և երկրի քաղաքական համակարգ չթափանցեն պատահական ու անարժան մարդիկ: Այնուամենայնիվ, կուսակցությունները դեռևս մնում են քաղաքական կառավարման միակ ձևը և քաղաքացիական հասարակության ու պետության միջև հիմնական կապ ապահովող ինստիտուտներից մեկը:

Ներկայիս քաղաքական համակարգն իրեն սպառել է, ուստի անհրաժեշտ է ձևավորել քաղաքական այնպիսի մրցակցային համակարգ և ներմուծել այնպիսի նոր քաղաքական մշակույթ, որի դեպքում կուսակցությունների գլխավոր խնդիրը կլինի ժողովրդի քաղաքական դաստիարակությունն ու քաղաքական հասունության մակարդակի բարձրացումը և քաղաքական մարդու՝ իր գաղափարներին ու սկզբունքներին նվիրված ու պետական մտածողություն ունեցող կերպարի ձևավորումը։

Սամվել Կարապետյանի ընտանիքի հայտարարությունն էլ նոր կուսակցության ստեղծման մասին այս համատեքստում պետք է դիտարկել. այն պայմանավորված է իրավիճակի թելադրանքով ու միանգամայն արդարացված է: Հայաստանի քաղական դաշտը նոր որակի կուսակցությունների կարիք ունի, որտեղ մարդիկ կանդամագրվեն ազգային-պետական շահերով և քաղաքական, գաղափարական ու բարոյական սկզբունքներով։ Նորաստեղծ կուսակցությունը պետք է մտնի քաղաքական դաշտ նոր մոտեցումներով ու նոր խոսքով, որի գլխավոր առաքելությոնը, ըստ իս, պետք է լինի քաղաքական դաշտի առողջացումը, քաղաքական նոր մշակույթի և արժեհամակարգի, քաղաքական անկեղծ ու արդար միջավայրի ձևավորումը, կուսակցությունների հեղինակության ու հանրային վստահության բարձրացումը և ժողովրդի քաղաքական հասունության ու պետական մտածողության ապահովումն ու քաղաքացիական հասարակության ձևավորումը։ Միաժամանակ, շատ կարևոր է, որ Կարապետյանների նորաստեղծ կուսակցությունը լինի նոր, այնպիսի որակի կուսակցություն, որը կարողանա իր շուրջը ձևավորել հանրային համերաշխության ու քաղաքական ուժերի կոնսենսուս։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում