Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստը
Մշակույթ

Կապանի տարածքում հայտնաբերվել է 4-5-րդ դարերի եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքեր ու սյուների խարիսխներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ստեփանոս Օրբելյանի «Հայոց պատմություն» գրքում, 5-րդ դարի իրադարձությունների վերաբերյալ, հիշատակվում է. «Եվ Կապանից այստեղ եկավ հայր Հովհաննեսը, վանականներին վերցնելով գնաց գետի ափը և Տիրոջից խնդրեց վանականների կարիքների համար ձուկ շնորհել…» (էջ 118)։

Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Կապան բնակավայրը գտնվում է ներկայիս Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից դեպի Քաջարան տանող ճանապարհի ձախակողմյան ոչ բարձր բլրի վրա՝ Ողջի գետի աջ ափին։ Տեղացիները տարածքն, որը այժմ ամբողջությամբ անտառապատ է, անվանում են «Տանձու լենջ»։ Այստեղ դեռևս 5-րդ դարում գոյություն է ունեցել Սյունյաց իշխանների բնակավայր-ամրոցը, որը 10-րդ դարում արդեն վերածվել էր քաղաքի՝ Սյունիքի թագավորների նստավայրի և մայրաքաղաքի։ Սյունիքի թագավորության անկումից հետո բնակավայրը կորցրել է իր նշանակությունը, լքվել և ամայացել։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ ներկայումս ինստիտուտի հնագիտական արշավախումբը տարածքում իրականացնում է պեղումներ։ Պեղումների ղեկավար, հնագետ Գագիկ Սարգսյանի տեղեկացմամբ, այստեղ որոշ ուսումնասիրություններ կատարվել էին դեռևս խորհրդային տարիներին, և հնավայրը ճանաչվել էր որպես պատմամշակութային հուշարձան։ Սակայն նման ծավալով համակարգված պեղումներ և համալիր ուսումնասիրություններ առաջին անգամ են իրականացվում։

Հուշարձանի տարածքում պահպանվել են բազմաթիվ շինությունների հիմքեր, պատեր ու ավերակներ։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում թագավորական պալատը, որի տարածքում շինությունները պատկանում են տարբեր ժամանակաշրջանների։ Ավելի ուշ կառուցված շինության տակ հայտնաբերվել են վաղ շրջանի (4-5-րդ դարերի) եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքեր ու սյուների խարիսխներ։ Եկեղեցու պայտաձև խորանի եզրամասի վրա հետագայում կառուցվել է պատ։ Շինության հատակը սկզբնապես եղել է սալապատ, սակայն հետագայում մոտ 25 սմ լցանյութի վրա դրվել է նոր սալահատակ։

Եկեղեցուն հարևանությամբ բացվել է նաև քարով կառուցված մոտ 1,2 մ տրամագծով ձիթհան։ Այսպես կոչված պալատական համալիրից մոտ 30 մ հարավ պահպանվել է մեկ այլ շինության ավերակ, որը եղել է փոքր չափերի մատուռ՝ ուղղանկյուն խորանով։ Չնայած տարածքի ամբողջությամբ անտառապատ ու մացառապատ լինելուն, հստակ տեսանելի է, որ բնակավայր-ամրոցատեղին ամբողջությամբ պարսպապատ է եղել։ Որոշ հատվածներում պարիսպները կառուցված են երկշերտ։

Կառույցների արևելյան կողմում պահպանվել է նաև երբեմնի հզոր աշտարակի մի հատված՝ մոտ 4 մ բարձրությամբ, որտեղից գտնվել է ամրոցի մուտքերից մեկը։

Պեղումները շարունակվում են, և հնագետների առջև դեռևս բազմաթիվ բացահայտման ենթակա հարցեր կան։

Հետևեք մեզ՝ այստեղ