Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անկեղծ մարդիկ են։ Այս մասին ասել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը, հաղորդում է RT-ն։
«Նրանք երկուսն էլ շատ անկեղծ մարդիկ են», - հայտնել է դեսպանը։
Խոսելով Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդների դրական փոխգործակցության մասին՝ Կումարն ընդգծել է, որ ղեկավարները պարբերաբար կապվում են հեռախոսով, իսկ նախկինում բազմիցս հանդիպել են: