Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան
Ժամանց

Բարով վայելի, ուրախ ենք. «Նարեկածին»–ը հետ չի պահանջի 19-րդ դարի Վանի կուժը, որն իր հետ տարել է Ջենիֆեր Լոպեսը

Հայկական զարդերի վերականգնմամբ ու տարածմամբ զբաղվող «Նարեկածին» ընկերությունը ֆեյսբուքում բարձրացած աղմուկից հետո լրացրել է ընկերության էջում տեղադրված գրառումն այն մասին, որ Ջենիֆեր Լոպեսն իր հետ տարել է իրենց ընտանեկան հին հայկական կուժը, որը սենյակում դրված է եղել՝ երգչուհուն մատուցված նվերի ցուցադրության համար։

Գրառումը օգտատերերի կողմից ընկալվել էր որպես բողոք տեղի ունեցածի առնչությամբ եւ մեծ աղմուկ էր բարձրացել։ Ընկերությունը դրանում նշել էր, որ նախքան հյուրերի ժամանումը, Seven Visions  հյուրանոցի սենյակում դրվել են Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը եւ զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ  դարի Վանի կուժը: «Իհարկե երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, եւ հետո` նրա մեկնումից ժամեր անց, պարզ դարձավ նաեւ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաեւ Վանա ԿՈՒԺԸ…»,– ասվում էր գրառման մեջ։

Մինչ այս գրառումը աղմուկ էր բարձրացել եւ օգտատերերը քննադատում էին կազմակերպիչների աշխատանքը, բրենդի համահիմնադիր Էլեն Արզումանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ֆեյսբուքյան էջում արված գրառումը հումորային է եղել և բացասական մեկնաբանություններն անտեղի են։

Ընկերությունն ավելի ուշ լրացրել էր այն՝ փորձելով փոխել տպավորությունը, թե իրենք անհանգստացած են տեղի ունեցածով։ Լրացման մեջ նշվում է. «Իհարկե, սկզբնական զարմանքը մեծ էր, բայց ուրախ ենք, որ երգչուհին գնահատել է իր հայկական անկյունը եւ իրավացիորեն այն ամբողջական նվեր ընկալելով` տարել իր հետ (սա հատուկ ենք նշում (ուղղում նախորդ գրառումը), որ պարզ դառնա մեր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ)»։ 

Այնուամենայնիվ, ինչպես է ստացվել, որ Վանի 19-րդ դարի կուժը համաշխարհային աստղը տարել է իր հետ։ Բրենդի համահիմնադիրը, որի ընտանիքին է պատկանում կուժը. NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել։ 

«Ի սկզբանե զարդեր էին նախապատրաստվել Ջենիֆեր Լոպեսի համար որպես նվեր, որպեսզի հայկական մշակույթը նա տեսնի, տա Աստված՝ նաև կրի ու ունենա հայկական մշակույթից մի պատառիկ։ Որպեսզի դա շատ գեղեցիկ ներկայացվի, դրվել էր իր սենյակում  «Թուֆենկյան» ընկերության կողմից նվիրված գորգի վրա։ Նույն գորգի վրա նաև դրվել էր մեր ընտանեկան կուժը և այդ կուժի վրա զարդերը, այդպես շատ գեղեցիկ է ստացվում։ Բնականաբար, ենթադրում եմ, որ, մարդը, տեսնելով այդ ամբողջ անկյունը ներկայացված, դա ընկալել է որպես ամբողջական նվեր և իր հետ տարել է նաև կուժը։ Եթե նայենք նկարները, տեսանյութը, կտեսնենք, ինձ թվում է՝ մեզնից յուրաքանչյուրը դա կդիտարկեր որպես մեկ ամբողջական նվեր։ Մենք ընտանիքով էլ քննարկեցինք և եկանք այն եզրահանգման, որ եթե սա տեղի է ունեցել, ուրեմն այդ կուժի ճակատագիրն էդպիսին էր։ Թող բարով վայելի»,– ասաց Բրենդի համահիմնադիրը։

Նրա խոսքով՝ իրենք որևէ միտում չունեն աղմուկ բարձրացնելու, կուժը հետ պահանջելու։

«Համագործակցումը եղել է Դվին հյուրանոցի հետ։ Որևէ խնդիր հյուրանոցի հետ չունենք, շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք»,– եզրափակեց Արզումանյանը։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը Երեւան էր ժամանել օգոստոսի 2-ին. նրա մենահամերգը, որը կազմակերպվել էր Doping Space ընկերության կողմից, կայացավ օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում: