Ballon d’Or 2025․ տարվա լավագույն դարպասապահի հավակնորդները
France Football թերթը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի թեկնածուների ցուցակը, որը շնորհվում է համաշխարհային ֆուտբոլի տարվա լավագույն դարպասապահին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում «Ոսկե գնդակի» հանձնման արարողության հետ միաժամանակ։
Թեկնածուների ցանկում են՝
- Ալիսոն («Լիվերպուլ»)
- Յասին Բունու («Ալ-Հիլալ»)
- Լուկա Շևալյե («Լիլ»)
- Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»)
- Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)
- Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»)
- Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ»)
- Դավիդ Ռայա («Արսենալ»)
- Մաթս Սելս («Նոթինգհեմ Ֆորեսթ»)
- Յան Զոմեր («Ինտեր»)
2024 թվականին լավագույն դարպասապահ է ճանաչվել «Աստոն Վիլլայի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ Լև Յաշինի մրցանակի առաջին դափնեկիրը եղել է Ալիսոն Բեքերը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 22-ին, Փարիզի Շատլե թատրոնում։
Աղբյուրը`ArmSport.am