«Ռեալ»-ը հիմա «Բարսելոնա»-ից ուժեղ է. Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ «Ռեալ»-ն այս պահին «Բարսելոնա»-ից ուժեղ է:
- «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն թիմերից մեկն է, բայց «Ռեալ»-ը հիմա ավելի ուժեղ է: Կատալոնացիները Նեյմարի հեռանալուց հետո դեռ փնտրում են իրենց լավագույն խաղը: «Բարսելոնա»-ն հաղթանակի գեն ունի,- «Ատլետիկո»-ի գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ն ու «Բարսելոնա»-ն հոկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով 22:45-ին Լա Լիգայի 8-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ կմրցեն: