Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան
uncategorized

Հարկային նոր օրենսգիրքը պատշաճ չի իրազեկվել. լուրջ խնդիրներ ենք ունենալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Փոքր և միջին ձեռներեցության համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը

– Պարո՛ն Ավագյան, ըստ Ֆիննախի՝ Հարկային օրենսգրքի իրավական գործածության պրակտիկային ուղղված միջոցառումների 95 տոկոսն արդեն իրականացվել է: Ի՞նչ եք կարծում, պատրա՞ստ ենք 2018թ. անցնել նոր օրենսգրքին, հաշվի առնելով, որ հետաձգելու պահանջ կա:

– Հարկային օրենսգրքի հետ կապված ենթաօրենսդրական և այլ ակտեր կան, միգուցե նկատի ունեն դրանց հետ առնչվող միջոցառումները: Բայց այս պահին հետաձգելու հարցը շարունակում է հասարակական կառույցների առաջին օրակարգային հարցերից մեկը մնալ: Մի քանի անգամ հետաձգման հարցը կառավարություն ներակայացնելու փորձ է արվել:

Օրենսգրքի ընդունման ժամանակ մենք հետևյալ հարցադրումն էինք արել՝ ի՞նչ հարց ենք լուծում, ուզում ենք տեսնե՞լ գործող օրենսգրքում ինչ բացեր կան և դա լուծել, ի՞նչն ենք լավացնում: Եվ ամենակարևորն այն էր, որ այդ լուրջ փաստաթղթի շուրջ նախապատրաստական աշխատանքներ պետք է արվեր, որը նաև ֆոկուս խմբերի հետ հանդիպում պետք է ենթադրեր: Շատ խնդիրներ կան, որոնք նույն մեթոդաբանները կամ օրենսգիրք գրողները պրակտիկ դաշտում չեն պատկերացնում: Այդ պատճառով կարևոր կլիներ այն, որ երկու սեկտորների հետ ոլորտ առ ոլորտ քննարկումներ ծավալվեին: Բայց ունենք այն՝ ինչ ունենք: Այն ընդունվեց պարտադրված ժամկետներում, իսկ հիմա փորձում ենք գոնե վիճահարույց հարցերը ներկայացնել թե՛ կառավարության ղեկավարին, և թե՛ ֆինանսների նախարարությանը:

– Իսկ այդ առաջարկների առումով ՀԿ–ների հետ հաշվի նստելու ցանկություն կա՞:

– Առաջին հերթին պետք է պետական մարմիններն այդ երկխոսությունը ապահովեն: Հասարակական կառույցները պետական հատվածից պետք է տեսնեն կամքի դրսևորումը:

Կոնկրետ Հարկային օրենսգրքի մասով մի քանի լուրջ և վիճահարույց հարցեր կան, որոնք վերաբերելու են գերփոքր և միջին բիզնեսի մեծ զանգվածներին: Խոսքը ոչ թե հարյուր, այլ մի քանի հազար բիզնեսների մասին է, որոնց ներկայացուցիչները տեղյակ չեն այդ մասին: Օրինակ՝ հանրային սննդի հետ կապված հարկային ռեժիմը փոխվում է և նրանք հայտնվելու են ԱԱՀ–ի դաշտում: Սրա հետևանքով գների թանկացում է լինելու, ինչը ոլորտի հետ կապված մյուս ճյուղերի վրա ևս իր շղթայական ազդեցությունն է ունենալու:

– Կառավարությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծ է ներկայացրել: Նոր փաթեթը լրացնո՞ւմ է այն բացթողումները, որոնց մասին ՀԿ–ները դեռ նոր օրենսգրքի քննարկման ժամանակ էին խոսել:

– Վերադառնալով իմ նախորդ հիմնավորումներին՝ այսպես պատասխանեմ. որքանո՞վ է այս նոր փաթեթը քննարկվել ՀԿ–ների հետ, որքանո՞վ է այն քննարկվել իրական բիզնես սեկտորի հետ, որ նորից փոփոխվում է: Որքանով քննարկվել է՝ այդքանով էլ արդյունավետ է: Այսինքն՝ մենք վերջապես պետք է դուրս գանք այդ «կաբինետային» փոփոխություններից: Ես հասկանում եմ, իհարկե, շատ հաճախ նույն գերփոքր բիզնեսի ոլորտի ներկայացուցիչները էմոցիոնալ պահանջներ կարող են ներկայացնել: Եվ հենց այդ երկխոսության մեջտեղում որպես կամուրջ ՀԿ–ներն են, որոնք էմոցիոնալ խնդիրները վերցնում են ու նայում, թե որտեղ են համընկնում պետության և բիզնեսի շահերը: Բայց ֆիսկալ մոտեցմամբ օրենսգիրք գրելն ընդունելի տարբերակ չէ: Երբ իրական դաշտում այն կիրառության մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու: Բացի այդ, առաջին անգամ ընդունվել է Հարկային օրենսգիրք, որը պատշաճ մակարդակով և լայնածավալ չի իրազեկվել:

Մենք՝ ՀԿ–ներս, անընդհատ առաջարկներ ենք անում ու ասում՝ եկեք, աջակցեք, միասին ապահովենք իրազեկումը: Բայց ոչ ոք չկա: Իրազեկման համակարգեր, իհարկե, կան, բայց վճարովի են: Ես խոսում եմ գերփոքր բիզնեսի մասին: Լայնածավալ ուղեցույցներ են պետք, որոնք առևտրականին կբացատրեն՝ ի՞նչ է փոխվելու իր կյանքում օրենսգիրքն ընդունելուց հետո: Պարզ ուղեցույցներ են պետք, ոչ թե բարդ լեզվով գրված Հարկային օրենսգիրք:

– Ի վերջո, Հարկային նոր օրենսգրքի հետաձգման հստակ ժամանակահատված կարո՞ղ եք նշել, ըստ որի այդ անցումը հստակ և առանց խնդիրների կլինի:

– Լինի մեկ տարի, երեք կամ վեց ամիս, հետաձգումն ինքնանպատակ չպետք է լինի: Եթե մենք մեկ տարով հետաձգելու ենք ու էլի շարունակելու ենք թողնել, որ պետական չինովնիկներն իրենց կաբինետում ինչ–որ հոդվածներ փոխեն կամ իրենց կարծիքով՝ վատացնեն կամ լավացնեն այն, ապա պատկերը մեծ հաշվով չի փոխվի: Բացի այդ, եթե մենք մեկ տարով հետաձգելու ենք ու մարզ առ մարզ, տոնավաճառ առ տոնավաճառ, գյուղ առ գյուղ չենք իրազեկելու, էլի ոչինչ չի փոխվի: Հետաձգումը կոնկրետ միջոցառումների շարք պետք է ենթադրի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում