Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար
Քաղաքականություն

Ինչպես չնմանվել Նիկոլին կամ ինչպես դադարեցնել կամ սառեցնել այս լարումը. ՇԱՏ ՊԱ՛ՐԶ. Արմեն Աշոտյան

Ներընդդիմադիր լարվածությունը դիտարկելով որպես «իմաստների պայքար»՝ օրերս մի առանձին հոդվածով էի անդրադարձել այդ հարցին՝ ջանալով անխուսափելի դարձած քննարկումները պահել բովանդակային և պարկեշտ դաշտում։

Ավաղ, վերջին օրերին մեր գործընկերների կողմից իրականացվող տեղեկատվական գրոհը, որի ակտիվ հարթակներ են դարձել իրենց հետ համագործակցող մի շարք առաջատար մեդիաներ (այս հարցին կանդրադառնամ քիչ ուշ), իմաստների մրցակցությունը վերածել է բոլոր առումներով անիմաստ լեզվակռվի՝ երբեմն չխորշելով նույնիսկ այս իշխանություններին հատուկ ապատեղեկատվական հնարքներից։

Երբ նման գործընթացներին ակտիվ լծվում են երիտասարդները, ես դա հասկանում եմ. և՛ ինքս եմ ժամանակին եղել «կռվարար» առաջամարտիկ, և՛ տղերքի մի մասի հետ ունեմ անցած ճամփա։ Բայց երբ, օրինակ, ավելի փորձառու, հասուն, նույնիսկ փաշինյանական վարչակազմում աշխատանքային փորձով մարդիկ են դառնում տեղեկատվական «բոյևիկ», այն էլ՝ առնվազն էկրանից զգացվող անթաքույց հաճույքով, ինձ մոտ տարակուսանք է առաջանում։

Ինչևէ, փորձեմ վերադարձնել քննարկումները, հատկապես, երբ նրանք այլևս հանրային դաշտում եռում են, բովանդակային դաշտ։

1. Ո՞վ է սկսել առաջինը։ Մեր գործընկերները, ջանալով մոռացության մատնել կամ «չիմանալով» իրականությունը, երկու ճամբարների միջև լարվածության գոյությունը կապում են Նարեկ Մալյանի վերջին ելույթների հետ։ Փաստերը, սակայն, հակառակի մասին են խոսում։ Հանրապետականի և անձամբ Սերժ Սարգսյանի հանդեպ հակաքարոզչությունը վաղուց (առնվազն 2020-ից) դարձել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ուղղակիորեն ասոցացվող և շաղկապված որոշ, ներկայումս «ռեբրենդավորված» տղաների և տելեգրամյան տիրույթում խիստ հայտնի և «Քոչարյանի հետ քիփ ենք» դիրքավորված կանանց կասկածելի փեշակը։ Ու այս մասին կան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր ապացույցներ, որոնք արձանագրվել են Մալյանի ելույթներից շատ առաջ։

Բանտախցից տնային կալանքի անցնելով՝ հնարավորություն ունեցա ծանոթանալ անգամ իմ նստած ժամանակահատվածով թվագրված և անձամբ ինձ վերաբերող սույն տիկնանց կողմից տարածվող այնպիսի կեղտոտ նյութերի, որ նույնիսկ նիկոլենք չեն տարածել։ Ուստի «Ալ և սպիտակ վարդերի» տեղեկատվական պատերազմը մենք չենք սկսել։

2. Ինչպե՞ս վարել այդ տեղեկատվական պայքարը, եթե այն անխուսափելի է դարձել։ Պատասխանը պարզ է. մաքուր, ազնիվ, մտավոր, իմաստային և փաստական, առանց կեղծիքների և մանիպուլյացիաների։ Կարճ ասած՝ չնմանվել Նիկոլին։ Այնինչ, մեր դեմ գեներացվող ու վա-բանկի տպավորություն թողնող լրահոսում հանդիպում եմ զանգվածային օգտագործման այնպիսի գոհարներ, ինչպիսին է «2018-ին Քոչարյանը նստած՝ ՀՀԿ-ն մասնակցում էր ընտրությունների» բազմաշերտ անհեթեթությանը։ Ու քանի որ այս թեզն ակնհայտորեն գեներացված է, մշակված և մի քանի ինտերվյուերների կողմից կրկնվող՝ ավելի մանրամասն անդրադառնամ։

2018-ի ընտրությունները Նիկոլին իշխանազրկելու մասին չէին, ի տարբերություն 2021-ինը և գալիքը։ Համատարած էյֆորիայի և ատելության  պարագայում ՀՀԿ-ի դրանց մասնակցելը խիզախություն էր: Դրանք ազգային առողջ ուժերի պահպանման և ժողովրդին վերահաս վտանգի մասին նախազգուշացնելու ընտրություններ էին։

Հաջորդը, զավեշտ է, որ այդ թեզը մեզ ասում են մարդիկ, ովքեր, իրենց լեզվով ասած, «Քոչարյանը նստած»՝ նիկոլական իշխանության մաս էին կազմում։ Ավելին, իրենց ղեկավարին մեզանից անտեղի «պաշտպանողները» չգիտեն անգամ Երկրորդ նախագահի ապօրինի բանտարկության ամսաթվերը։ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքը սկսվել է 2018-ի դեկտեմբերի 7-ից, նախընտրական արշավի վերջին օրը։ Ուստի, անգամ փաստական մասով այդ քարոզչական պնդումը կեղծ է։ Էլ ավելին, հենց այն նույն օրը ՀՀԿ ԳՄ-ն հստակ քաղաքական գնահատականներով հայտարարություն տարածեց (այս և մնացած փաստերը հեշտությամբ կարող եք ստուգել համացանցում):

Չհիշեցնեմ նաև, որ Երկրորդ նախագահի քաղաքական հալածանքների հենց առաջին օրվանից Հանրապետականը միակ կուսակցությունն էր, որ տվեց հստակ և աներեր գնահատական, որ այդ հարցով սկսեց պայքարել նաև դրսում, որ իր պատգամավորների ստորագրությամբ նրան կալանքից ազատելու երաշխավոր էր կանգնում դատարանում (2018-ի օգոստոս):

Մի խոսքով, ո՞ւր էին այսօրվա «պաշտպաններից» ոմանք, երբ մենք իրոք Քոչարյանին էինք պաշտպանում։ Ու սա էլ ասեմ. 2018-ի ապրիլ-մայիսին, մեր նեղ օրերին, դուք մեզ մենակ թողեցիք, բայց մենք ձեզ երբեք նմանատիպ ծանր իրավիճակներում մենակ չենք թողել։ Ու սա երեսով տալ չէ. Երկրորդ նախագահն այնքան ավանդ ունի Հայաստանի և Արցախի համար կենսական հարցերում, այնքան անսասան են նաև մեր բարոյական սկզբունքներն իր հանդեպ, որ ասածս ընդամենը պարզ հիշեցում է «շեֆի աչքը ամեն գնով մտնենք» գործելաոճի սիրահարներին։

3. Ինչի՞ մասին է, կամ արդեն ավելի ճիշտ է ասել՝ ի՞նչ առիթով է վեճի վերածվող այս բանավեճը։ Գալիք ընտրությունների քաղաքական նշանակության։ Ու այստեղ կրկին տարակուսելի է Երկրորդ նախագահի քարոզիչների զարմանքը Հանրապետականի տեսակետներից, քանզի նույն Երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ընդգծեց ի սկզբանե, որ հանրապետականներն այդ հարցով այլ կարծիք ունեն։

Տղե՛րք, դուք ձեր քաղաքական ղեկավարի ելույթներին ուշադիր չե՞ք։ Նույն օպերայից է նաև «Սերժի վախտ լիբերալիզացվեցինք ու Արևմուտքի հետ շատ տվեցինք-առանք» պնդումը։

Այդ նույն ասուլիսին Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ Եվրոպայի հետ կապերը դեռևս իր օրոք են թափ ստացել։ Եվ այո, 1998-2008-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի անդամ դարձանք, նրանց պահանջով երկու անգամ (2003-ին և 2005-ին) սահմանադրական հանրաքվե արվեց, 2007-ին ԱԺ-ում ստեղծվեց Եվրաինտեգրման հանձնաժողովը, 2007-ին ՆԱՏՕ-ի հետ ստորագրվեց առաջին IPAP-ը, 2004-2005 թվականներին ՆԱՏՕ-ի զորքերի կազմում խաղաղապահներ ուղարկեցինք Կոսովո (Հունաստանի հետ) և Իրաք (Լեհաստանի հետ)։ Ինչ վերաբերում է լիբերալիզացիային առհասարակ, ապա անհնար է խուսափել այն փաստից, որ Սովետի փլուզումից սկսված (լիբերալիզացիա !) անկախ Հայաստանի ողջ պատմությունն ազգային հենքով ազատ պետության ստեղծման պատմություն է եղել, մինչև 2018-ի հեղաշրջումը։

4. Ինչպե՞ս դադարեցնել կամ սառեցնել այս լարումը։ Շատ պարզ։ «Մենք կուսակցություն չենք, մեր համակիրները մեզ հարգում են, բայց շրջաբերականներ չենք տալիս» ասելուց հետո ավելացնել՝ «միաժամանակ կոչ ենք անում, խնդրում կամ հորդորում ենք նրանց դադարեցնել ներընդդիմադիր լարվածությունը»։ Եվ ես ուզում եմ այդքանից հետո տեսնել Երկրորդ նախագահի այն համակիրին, ով չի հետևի Ռոբերտ Քոչարյանի այդ հնարավոր ուղերձին։

Հետգրության փոխարեն։ Այս օրերին որոշ մարդկանց կողմից այնպիսի անթաքույց ատելություն տեսա մեր հանդեպ, որ զարմացած եմ, թե ինչքան թույն ու թարախ են նրանք կուտակել, ինչքան չարություն են ունեցել մեր նկատմամբ, որ պատրաստ են մի ակնթարթում զրոյացնել բոլոր մարդկային շփումները, համատեղ պայքարը, կիսած հացն ու զրկանքները, տարրական էթիկան և մարդկայնությունը։ Առանձին ցավ է ինձ համար, որ տեղեկատվական ագրեսիայի հարթակ է ծառայեցվում ինձ համար 2018-ից հարազատ դարձած հեռուստաընկերությունը, որտեղ ընկեր ունեմ, որտեղ հենց սկզբից միասին ենք պայքարել, որի բլյումերն ու ջինգլներն անընդմեջ և շուրջօրյա ուղեկցում էին ինձ անգամ 7/10 բանտախցում։

Եվ ես ամաչում եմ, որ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Բաքվի բանտերում տառապող մեր մյուս տղերքի հարցերը թողած, էներգիայի և ժամանակի մի մասը ստիպված եմ ծախսել նման թեմաների վրա։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ