Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ տղամարդ է ձերբակալվել

Ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ ոստիկանները բերման են ենթարկել Մոսկվայի 59-ամյա մի բնակչի։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Նշվում է, որ տղամարդու բնակարանում խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են մեծ քանակությամբ հրազեն, դրանց համար նախատեսված զինամթերք, ինչպես նաև պայթուցիկ նյութեր և դրանց բաղադրամասերը։
Հետաքննության տվյալներով՝ 2024 թվականի փետրվարի 24-ից դեկտեմբերի 31-ը նա գնել է անօդաչու թռչող սարք, նեոնացիոնալիստական խորհրդանիշներ և հաճախակի այցելել է Ռուսաստանում արգելված կազմակերպությունների կայքեր։ Բացի այդ, նա նկարահանել է Բույանովի հիվանդանոցը և այլ կարևոր սոցիալական և ենթակառուցվածքային օբյեկտներ Ցարիցինոյում։
Հետաքննությունը կարծում է, որ կասկածյալը տեսանկարահանում էր ահաբեկչության նախապատրաստման համար։
Հայտնի է, որ 2024 թվականի հունիսին տղամարդը 10 օրով ձերբակալվել էր «Փառք Ուկրաինային» մակագրությամբ շապիկի համար։